Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (961) 15.11.2012 – 21.11.2012

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԸ ԶՈՐԱՄԱՍ

Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ուսանողական խորհրդի անդամները, խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանի գլխավորությամբ ու կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Թադևոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին ուղեւորվեցին Տավուշի մարզի սահմանամերձ զորամասերից մեկը:

ԴԻՐՔԵՐ ՊԱՀՈՂ ՄԵՐ ՏՂԵՐՔԸ

Զորամասում այս տղաներին բոլորը դեմքով են ճանաչում: Հունիսի 4-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի նախաձեռնած դիվերսիոն գործողությունը կասեցվել է նաեւ նրանց շնորհիվ` Պետրոսյան Ռոման, Պողոսյան Ջոն, Ավագյան Վահե: Տղաները շուտով կզորացրվեն, բայց հունիսի 4-ը այլեւս հավերժ դրոշմված է նրանց հիշողության մեջ: Նրանք կորցրին իրենց ընկերոջը` Հրաչ Սարգսյանին, որ առաջինն էր նկատել հակառակորդին եւ խուճապի չէր մատնվել. կրակ բացելով` Հրաչը հարվածը վերցրել էր իր վրա: Տղաները նրա արարքը մեկ բառով են բնորոշում` ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ. «Հրաչը շատ բարդ իրավիճակում իրեն հերոսաբար դրսեւորեց:

«ՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԶԻՆՎՈՐ ԿՄՆԱՄ...»

Ավագ սերժանտ Արթուր Բաղդասարյանին հանդիպեցի սերժանտական խորհրդի հետ անցկացված շաբաթական ժողովից հետո: Զորամասում զինվորները զբաղված էին իրենց հատկացված սպառազինության և տեխնիկայի խնամքով: Հարմար պահ էր` զրույց ունենալու ջոկի հրամանատարի հետ, որի ծառայության մասին գովասանքով էին արտահայտվել ավագ հրամանատարները, զինակից ընկերները:

ՏԱՆԿԻՍՏԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Մայոր Բորիկ Բոլյանը ծառայում է պաշտպանության բանակի միավորումներից մեկի շտաբում։ ԽՍՀՄ տարիներին ծառայելով տանկային զորամասում, չէր էլ մտածում, որ ձեռք է բերում շատ կարևոր մասնագիտություն։ Զինվորական ծառայությունից շատ չանցած՝ սկսվեց Արցախյան շարժումը, որն էլ շատ շուտով վերաճեց ազատագրական պայքարի։ Բորիկը մասնակցեց պատերազմին առաջին իսկ օրվանից, մինչև հաղթական հրադադար։ Փորձառու տանկիստը միշտ այնտեղ էր, որտեղ կարևոր ռազմական գործողություններ էին իրականացվում։

ՇԱՐՔԱՅԻՆ ՆԱՐԵԿ ԿՈՒՉԱՏՅԱՆԸ

Նա զբաղեցնում է շտաբի գրագիր-գծագրողի հաստիքը։ Առաջին հայացքից թվում է, թե զինվորին հեշտ ծառայություն է բաժին հասել։ Բայց ոչ, իրականում սա շատ լուրջ, գրեթե սպայական աշխատանք է. գծագրեր, աշխատանքային քարտեզների վրա նշումներ, պաշտոնական փաստաթղթերի պատրաստում… Նա միշտ զբաղված է։ Ինչ-որ բան համակարգչում կամ գրանցման մատյանում գտնել, ճշտել պետք չէ, զինվորն ամեն ինչի տեղը գիտի, ամեն ինչ հիշում է, և սպաներն անմիջապես ստանում են անհրաժեշտ փաստաթղթերը, քարտեզները, գծագրերը։

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ինտերնետում ուշադրությունս գրավեց մի լուսանկար` տարեց կինը գորովանքով գրկել էր զինվորականի հագուստով մի երիտասարդ տղամարդու։ Լուսանկարը մակագրություն ուներ. «Ադրբեջանցի տատիկը և հայ ազատամարտիկը»։ Ես տարածեցի լուսանկարը Facebook ցանցով և խնդրեցի տեղեկություն հաղորդել լուսանկարում պատկերված անձանց մասին։ Շուտով ինձ գրեց Ստամբուլի համալսարանի պատվելի դասախոս, հայազգի Ալբեր Քեշիշը։ Նա ասաց, որ ազատամարտիկը իր դասընկերն է` Սարգիս Հացպանյանը, որը Արցախյան պատերազմի մասնակից է։ Եվ ահա Սարգիս Հացպանյանն իմ աշխատասենյակում է և պատմում է հայտնի լուսանկարի հետաքրքիր ու սրտառուչ պատմությունը։

ՆԱԽՆԻՆԵՐԻ ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

Առաքել Գևորգի Մելոյան… կամ ինչպես թշնամիներն են կոչել՝ Սարսափ Առաքել։ Այս քաջ հայորդին ծնվել է Մշո Բուլանխ գյուղում՝ 1872 թվականին։ Տակավին երիտասարդ՝ զինվորագրվել է ֆիդայական պայքարին։ Ախլաթցի հայդուկապետ Ճարտարի խմբում գործել է ընդդեմ թուրք և քուրդ բռնակալների։
…1890 թվական։ Խաթավինա լեռան ստորոտում թշնամին հանկարծակի շրջապատում է ֆիդայիներին։ Արյունալի կռվին մասնակցում են Առաքելը, Մուշեղը, Առյուծ Ավագը և Բալաբեխ Կարապետը։ Նրանց հաջողվում է պատռել շղթան և ամրանալ Մանազկերտի շրջանում՝ մի ավերակ ջրաղացում։