Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#39 (955) 4.10.2012 – 10.10.2012

ԿՈՏՐՎԱԾ ԽԱՉՔԱՐԵՐՆ ԷԼ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ

Հակարի գետի Հոչանց և Շալուա վտակների միջանկյալ սարալանջերի վրա են գտնվում Քաշաթաղի շրջանի մի քանի գյուղեր, որոնցում ազատագրվելուց հետո հայտնաբերվել են պատմական հուշարձաններ՝ հաստատելով տարածքի դարեր ի վեր հայկական լինելը: Եթե նույն սարալանջերի աջ ու ահյակ ընկած նմանատիպ տարածքներում պահպանվել են եկեղեցիներ՝ կանգուն կամ կիսավեր, ապա այս մասում միայն խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ են մնացել՝ այն էլ թուրքա-քրդաշեն տների ու այլ կառույցների պատերի մեջ: Հիմնահատակ քանդվել է մինչև 1918 թվականը տարածքում գոյատևած միակ հայկական բնակավայրի՝ Ալիղուլիի/այժմ՝ Ղազարապատ/, եկեղեցին. գյուղում մի քանի տապանաքարի մնացորդներ են պահպանվել: Հարևան Գողթանիկ/Փիրջահան/ գյուղում մոտ մեկ տասնյակ խաչքար ու տապանաքարեր են պահպանվել՝ հատված ու բեկորների վերածված, դարձյալ հանված պատերի միջից:

ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Փորձարարական հոգեբանության հիմնադիր Վիլհելմ Վունդտը ազգերի հոգեբանությունը հասկանալու համար մեծապես կարևորում է նրանց լեզվի, առասպելների և սովորույթների ուսումնասիրությունը, իսկ այլ հեղինակներ կարևորում են նաև կրոնն և վերջինիս ձևավորման փուլերը: Պարսիկները պատկանում են այն ժողովուրդների թվին, որոնց ազգային առանձնահատկությունների ձևավորման գործընթացում մեծ է կրոնի դերը:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ

Սողանքը լանջերի վրայի ապարազանգվածի սահքն է ծանրության ուժի ազդեցության տակ: Սողանքի առաջացմանը նպաստում են տարբեր գործոններ` մակերեսային և ստորգետնյա ջրեր, լանջի վրա ավելորդ բեռնվածքի ավելացում (կառուցապատում), սեյսմիկ կամ տեխնածին ցնցումներ և այլն:

ԱՆՏԻԿ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԸ

Կայսր.- Եվ այսպես, թարգմանիչ, ի՞նչ է պահանջում գերմանների առաջնորդը։
Թարգմանիչ.- Անտիկ աշխարհի կործանումը, ձերդ մեծություն։
Եվ որ մենք ստորագրենք կապիտուլյացիան։
Գերմանների առաջնորդ։- Յավո՛լ։
Կայսր.- Ի՞նչ է դա նշանակում։
Թարգմանիչ.- Ստորագրեք, ասում է, կապիտուլյացիան։
Կայսր.- Ի՛նչ լկտիություն։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ստորագրենք։
Թարգմանիչ.- Աշխարհը կկործանվի, ձերդ մեծություն։
Գերմանների առաջնորդ.- Յավո՛լ։

CAFE DE LA TERRASSE

Ինչ-որ մեկը հաղորդում է Բեռլինից. ռուս զինվորի հսկողությամբ փողոցով քայլում են մեկ դյուժին ցնցոտիավոր գերիներ, որոնք գուցե ժամանել են հեռավոր որեւէ ճամբարից։ Երիտասարդ ռուսը, հավանաբար, նրանց պետք է հասցնի աշխատանքի վայրը։
Թե ուր է նա իրենց տանում, գերիներից ոչ ոք չգիտե, ինչպես ոչ ոք չգիտե իր ապագայի մասին։ Նրանք ուրվականներ են, որոնց կարելի է ամենուր տեսնել։ Հանկարծ ինչ□որ փլատակներից պատահաբար դուրս եկած կինը ճչում է, վազում դեպի գերիները եւ նետվում նրանցից մեկի վրա։ Խումբը հարկադրված կանգ է առնում։ Զինվորը, հասկանալի է, նույնպես գլխի է ընկնում, թե ինչ է պատահել։ Նա մոտենում է գերուն, որ գրկել էր արտասվող կնոջը եւ հարցնում.

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ

Ադրբեջանի վարկաբեկումը շարունակվում է: Օրերս Ամերիկյան «Fresno Bee» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանին եւ այդ երկրի բռնապետ Իլհամ Ալիեւին` Ադրբեջանին անվանելով Հարավային Կովկասի Հյուսիսային Կորեա: «Մի փոքրիկ մեկուսացված երկրում կա մի բռնապետ, որը հատուկ հակակրանք ունի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նկատմամբ: Այս բռնապետը եւ իր մտերիմ շրջանակը հարուստ են, մինչդեռ մարդիկ, որոնց նա ղեկավարում է, ապրում են աղքատության մեջ: Բռնապետն անընդհատ սրում է իր սուրը եւ սպառնում իր խաղաղասեր հարեւանին: Խոսքն Ադրբեջանի մասին է: Ադրբեջանը Կովկասի Հյուսիսային Կորեան է, իսկ բռնապետը` Իլհամ Ալիեւը` երկրի նախկին բռնապետ Հեյդար Ալիեւի որդին, գերհարուստ մեկը, որի ժողովուրդը տառապում է աղքատությունից»,-գրում է «Fresno Bee»-ն:

Ֆրանսիացի հայտնի սրախոս Լարոշֆուկոն մի առիթով ասել է. «Մեծ մարդկանց թերություններն էլ մեծ են լինում»։ Անվանիներից շատերի մասին ողջ աշխարհն է խոսում, իսկ նրանց թերությունների, տարօրինակությունների, «գժությունների» և երբեմն զարմանալի արարքների վրա պարզապես աչք են փակում` համարելով այդ մարդկանց հանճարեղության հակադարձ կողմը: