Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#39 (955) 4.10.2012 – 10.10.2012

Հարգելի «Հայ զինվոր»
Վերջերս Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի հուշահամալիրում նշվեց Վահանի սահմանահատվածի պաշտպանության ժամանակ զոհված քաջորդիների Հիշատակի 20-րդ տարելիցը։
Արծվաշենի տեղահանության օրերին նահատակվեցին նաև Հայաստանի տարբեր շրջաններից եկած մեր սահմանը պաշտպանող քաջորդիները։ Փառապանծ այդ տղաներից 12-ը Վանաձորի մոտոհրաձգային-դեսանտային գնդի տղաներն էին, որոնք իրենց կյանքով ապահովեցին խաղաղ բնակչության դուրսբերումը (1992թ. օգոստոսի 4-ից 8-ը) կրակի գոտուց (գնդի հրամ.՝ գնդապետ Ալեքսանդր Թազագուլյան)։

ՍՐԲԱՏԵՂԻ ՏԱՃԱՐԻ ԲԱՑՈՒՄԸ

Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցավ «Եզդիների Սրբատեղի» նորակառույց տաճարի հանդիսավոր բացման արարողությունը։ Հանդիսությունը բազմամարդ էր։ Ներկա էին ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր վայրերում բնակություն հաստատած եզդի ժողովրդի ներկայացուցիչներ։ Եկել էին ՌԴ բնակավայրերից, նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից, ինչպես նաև հարևան Իրանից, Իրաքից, Թուրքիայից և այլ վայրերից։ Հանդիսությանը մասնակցում էին հոգևորականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ՀՀ պաշտպանության, սփյուռքի, մշակույթի նախարարություններից, Ազգային ժողովի պատգամավորներ։ Հյուրերի թվում էր համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թասիմ Բեկը, որը ժամանել էր տասնհինգ հոգևորականների հետ։

ՈԳԵԿՈՉՈՒՄԻ ԵՎ ԶԳԱՍՏԱՑՈՒՄԻ ԵՐԹ

Հունգարիայում 2004 թվականի փետրվարին ադրբեջանցի ճիվաղի ձեռքով քնած վիճակում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի 34-ամյակի առթիվ զգաստացումի, ոգեկոչման և վրեժխնդրության երթ կայացավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Բերձորի Խաղաղության հրապարակում, որի մոտ իսկական հերոսների՝ Արցախյան գոյամարտում ճակատ առ ճակատ մարտնչած ու մարտիրոսված հերոսների հուշահամալիրն է, քաղաքի երկու հանրակրթական, արվեստի և սպորտի, մոտակա համայնքների դպրոցների սաներն ու ուսուցիչներն էին, շրջանում գործող կազմակերպությունների աշխատակիցներ, ղեկավարներ, հյուրեր էին հավաքվել: Զազրելի ոճրագործությունը դատապարտող բազում կարգախոսներով երթի մասնակիցները Երևանյան խճուղով շարժվեցին դեպի Սուրբ Համբարձման եկեղեցի, որի բակում կանգուն է Մեծ եղեռնի զոհերին նվիրված խաչքար-հուշակոթողը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ԶԻՆՎՈՐ ՈՐԴԻՆ

Ծնողների հպարտությունը, կյանքի իմաստը իրենց զավակներն են։ Երջանիկ են այն ծնողները, ովքեր արժանավոր զավակներ են մեծացնում։ Տարոնիկցի Հովսեփյանների ընտանիքն այս առումով իրավամբ հպարտանալու տեղ ունի. զավակները մեծի հարգն իմացող են, մեծի հոգսը կիսող, ուսումնատենչ, աշխատասեր, պարզ ու շիտակ։ Խորհուրդներ ու քարոզներ այս հարկի տակ չեն հնչում, պարզապես փոքրերը դաստիարակվում են մեծերի օրինակով։

ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ

Ճանապարհը ձգվում է դեպի Կարենի հուշարձան-աղբյուրը։
-Լծենը երկու զոհ է տվել։ Մեկը Աղվանս է, մյուսը՝ քենակալիս, Էդիկի տղան՝ Կարենը։ Մորաքրոջ տղաներ էին։ Շատ էին կապված իրար։ Կարենը 1993-ի ապրիլից անհայտ կորած է համարվում։ Մեկ տարով էր մեծ որդուցս։ Դե, ասում եմ զոհված, որովհետև անհայտ կորածին 10 տարի անց տալիս են զոհվածի կարգավիճակ, համարվում են զոհված։ Համարվում են, սակայն հույսը չի մեռնում։ Հավատում ենք, որ մի օր նա կհայտնվի, ու միասին կգնանք իր հուշարձան աղբյուրին։ Երբ Կարենից լուր չկար, ու արդեն խոսում էին, որ անհայտ կորել է, եղբայրները՝ Աշոտս տարբեր ճանապարհներով շատ փնտրեցին, լուր չեղավ, չգտան։

ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Աշխարհի բոլոր բանակները յուրովի տարբեր են, բայց և յուրովի նման: Յուրաքանչյուր պետության զինված ուժերը ուրույն խնդիրներ են լուծում` անհամեմատելի իրենց ռազմաքաղաքական նշանակությամբ, տարածաշրջանային ներգրավվածությամբ: Սակայն բոլորն էլ մեկ ընդհանուր բան ունեն` ցանկացած դեպքում զինված ուժերի բնականոն գործունեության, խնդիրները հաջողությամբ կատարելու, անդադար զարգացման համար անհրաժեշտ են համապատասխան կադրեր և հստակ մշակված կադրային քաղաքականություն առաջիկա տարիների համար: Ի վերջո, ինչքան էլ որևէ պետություն զինվի նորագույն զինատեսակներով, դրանք գործածում է մարդը, և նրանից է կախված, թե ինչքանով արդյունավետ կկիրառվի այդ զինատեսակը կամ, ասենք, ինչպես կօգտագործվեն այս կամ այն տիպի ստորաբաժանման ներուժն ու կարողությունները:

Ամեն մարդ պետք է հնազանդվի պետական իշխանություններին, որովհետև առանց Աստծու թույլտվության իշխանություն չի կարող լինել, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ Ով հակառակվում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակվում, և հակառակվողներն իրենք իրենց դնում են դատապարտության տակ։ Իշխողները վախ չեն պատճառում բարիք գործողներին, այլ չարագործներին։ Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանություններից՝ բարի՛ք գործիր և գովասանք կլսես նրանից, որովհետև նա Աստծու պաշտոնյան է՝ քո բարիքի համար կարգված։ Իսկ եթե չար գործ անես՝ վախեցի՛ր նրանից, որովհետև զուր տեղը չէ՛, որ սուր է կրում. որպես Աստծու պաշտոնյա՝ նա բարկությամբ է դատում և պատժում չարագործներին։