Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#35 (951) 6.09.2012 – 12.09.2012

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

«Փոխգործակցություն-2012» զորավարժությանը մասնակցելու համար արդեն ՀՀ ՊՆ համազորային զորավարժության են ժամանել մասնակից երկրների զինվորական ստորաբաժանումները։ Բնականաբար, առաջինը տեղ հասավ և նախապատրաստական վարժանքներն սկսեց ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հայկական բրիգադը։

ԱԶԳԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» Հայաստանում անցկացվելիք համատեղ զորավարժությանը մասնակից երկրների ներկայացուցիչներն արդեն ժամանել են նշանակման վայր։ Վրանային ավանի 7 տասնյակից ավելի նոր վրան-կացարաններում հարմարավետ տեղավորվել են զորավարժության մասնակից երկրների զինծառայողները։

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ. ՀԱԿԱԴԵՄՈԿՐԱՏ ԱԼԻԵՎԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ

Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի (ՀՔԳԱ) դիմումը
ՄԱԿ անդամ-պետությունների, ԵՄ-ի, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, Մահմեդական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման, «Միջազգային համաներում», «Ֆրիդոմ Հաուս», «Հուման ուայթս ուոտչ» իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներին

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՈՒՆԱԿ Է ԱՐԱԳ ԼՈՒԾԵԼՈՒ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2000 թվականից սեպտեմբերի 7-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ինժեներական զորքերի օր: 1992 թ. մայիսին Ինժեներական զորքերի վարչությունը կենտրոնական ապարատում կազմավորվեց որպես ծառայության բաժին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 14-ին վերակազմավորվեց որպես վարչություն: Սակայն ԶՈՒ-ում ինժեներական զորքերի օր սահմանվեց սեպտեմբերի 7-ը, քանի որ այդ օրը Լաչինի միջանցքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ինժեներական զինամթերքի ճիշտ գործարկման եւ փայլուն աշխատանքի արդյունքում պատրաստվել էին համապատասխան պայթյունային հանգույցներ եւ ականապատման դաշտեր, ինչի շնորհիվ կանխվեց հակառակորդի առաջխաղացումը եւ նրան հասցվեց կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստ:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 1-ի այցելել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոց և ներկա գտնվել Գիտելիքի և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Նախարարը դպրոց է ուղեկցել առաջին դասարանցի որդուն:
Այցելության շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպել է դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ: Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը նրանց մաղթել է հաջողություններով լի ուսումնական տարի: Իր խոսքում Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունները ներկայումս կցված են զորամասերին, և պաշտպանական գերատեսչությունը նախնական զինվորական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության, գաղափարական պատրաստության տարաբնույթ միջոցառումներ է անցկացնում դպրոցների և բուհերի հետ:

ՀԶՈՐ Ե՛Վ ԲԱՆԱԿՈՎ, Ե՛Վ ԳԻՏԵԼԻՔՈՎ

Գիտելիքի եւ դպրության օրը տոնական շունչ էր ստացել Ռ. Միրոյանի անվան N 77 դպրոցը։ Հուզմունք, ժպիտ, ուրախություն միախառնվել էին, եւ հատկապես հուզված էին այն 107 փոքրիկները, որոնք առաջին դասարան էին հաճախելու, դպրոցում ուսուցիչները նրանց առջեւ բացելու էին գիտելիքի խորհրդավոր աշխարհի դռները։

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շարահրապարակը օգոստոսի 31-ի վաղ առավոտյան օղակել էին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած նորակոչիկների ծնողներն ու հարազատները` հետեւելու իրենց կուրսանտ-որդիների կյանքի ամենասպասված ու պատասխանատու միջոցառմանը` զինվորական երդման արարողությանը: Դրոշի ներքո զգաստ կանգնած կուրսանտներին եւ հպարտությամբ լցված նրանց հարազատներին ողջունեց ռազմական ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Պ. Աբրահամյանը եւ նշեց, որ յուրաքանչյուրը պետք է խորությամբ ըմբռնի զինվորական երդման խորհուրդը եւ հետագա ծառայությունը անցկացնի իր տված երդմանը համապատասխան. «Տղամարդը կյանքում երդվում է մեկ անգամ, և դա տեղի է ունենում բանակում: Հենց այս պահից է սկսվում կուրսանտի զինվորական ծառայությունը: