Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#31 (947) 9.08.2012 – 15.08.2012

ԲԱՐՁՈՒՆՔԻՆ ԿԱՆԳՆԱԾ

Զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Դ. Միքայելյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հենակետեր։ Գնդապետի ցանկությունը միայն մեզ ուղեկցելը չէր. մարտական հենակետեր բարձրանալը փորձառու զինվորականի ամենօրյա աշխատանքային գրաֆիկի մի մասն է։
Մեքենան դանդաղ բարձրանում է, ու մենք ունկնդիր գնդապետի պատմություններին, որոնք հիմնականում տարիներ առաջ այստեղ տեղի ունեցած թեժ մարտերի հիշողություններ են՝ ասես չենք նկատում բնության բազմագույն գեղեցկությունը։

ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ, ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ

Ավագ սերժանտ պայմանագրային զինծառայող Հայկ Գրիգորյանի հետ զրույցը տեղի ունեցավ գումարտակի գեղեցիկ կահավորված լսարանում։ Պատերին հայրենասիրական խորագրերով ցուցանակներ են, ազգային հերոսների, մեր ազատամարտի նվիրյալների լուսանկարները…

Սեպտեմբերին կայանալիք ՀԱՊԿ երկրների մասնակցությամբ զորավարժության նախապատրաստական աշխատանքները շուտով կավարտվեն։ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունն իրականացնելու է զորավարժության տեղեկատվական ապահովումը, դաստիարակչական աշխատանքները, մշակութային, ժամանցային աշխատանքների կազմակերպումը։ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ գնդապետ Աշոտ Պողոսյանը ներկայացնում է նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։

ՆՎԱԳԱԽՄԲԻ ՏՂԱՆԵՐԸ...

Զորամասի շարահրապարակում զինվորական նվագախումբն իր ամենօրյա պարապմունքն էր անցկացնում։ Բարձրագնա լեռներում նվագախմբի խրոխտ երաժշտությունն ուրիշ խորհուրդ ու իմաստ ունի։ Երաժշտությունն ասես լրացնում-ամբողջացնում է ներքևում հոսող Որոտանի խշշոցը։ Եվ բնության ձայներով հարստացած՝ նվագախմբի տղաների երգերն ու մարշերը ոգևորություն, հպարտության զգացում են արթնացնում ինչպես զինծառայողների, այնպես էլ ամենօրյա իր աշխատանքին քայլող հայ շինարարի ու զինվորականի, մտավորականի հոգում։

ՄԵԿԱՄՅԱ ՍՊԱՅԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Զորակոչից առաջ պաշտպանության նախարարությունը զորակոչային տարիքի բակալավրիատի եւ մագիստրատուրայի վերջին կուրսի արական սեռի ուսանողներին առաջարկում է բանակ զորակոչվելու փոխարեն ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներ եւ մեկ տարի ուսանելուց հետո լեյտենանտի կոչումով պայմանագրային սպայական ծառայության անցնել:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՈՒ ՊԱՀԱՆՋՎԱԾ

Ուրախալի է տեսնել երիտասարդների, ովքեր նախընտրում են հայրենյաց պաշտպանի պատվաբեր մասնագիտությունը` գիտակցելով, որ նվիրվում են մի գործի, որին ամբողջ կյանքում պիտի անմնացորդ ծառայեն:
Նման երիտասարդներից մեկն էլ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացների կուրսանտ Հովհաննես Մարտիրոսյանն է:

«ԵՍ ԺԱՅՌԻ ՆՄԱՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՄ ԱՄՈՒՐ»

ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը հայտարարում է լուսանկարչական աշխատանքների մրցույթ «Ես ժայռի նման կանգնած եմ ամուր» թեմայով։
Լավագույն աշխատանքները կտպագրվեն շաբաթաթերթում եւ կխրախուսվեն խմբագրության կողմից։
Ներկայացվող լուսանկարների չափսերը պետք է լինեն ոչ պակաս 10×15 սմ-ից։
Աշխատանքներն ընդունվում են մինչեւ 2012թ. սեպտեմբերի 30-ը։
Ուղարկել հետեւյալ հասցեով՝
Երեւան, Մոսկովյան 5 կամ hayzinvor@mil.am