Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#24 (940) 21.06.2012 – 27.06.2012

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ

Այս տարվա առաջին՝ գարնանային զորակոչը շարունակվում է։ Այն նոր թափ կստանա եւ կձգվի մինչեւ հուլիսի վերջը, երբ ավագ դպրոցներն ավարտած եւ զորակոչային տարիքի հասած տղաները լիովին կօգտագործեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու իրենց իրավունքը։ Զորակոչն առանձնանում է նրանով, որ զորակոչային հանրապետական հանձնաժողովը վճռական քայլեր է ձեռնարկել գործընթացի թույլ ու խոցելի տեղերը փակելու, տեղաբաշխման հարցում կողմնակի ազդեցություններն ու միջամտությունները բացառելու ուղղությամբ։

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

Հունիսի 4-9-ը ընկած ժամանակաշրջանում «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր զորամասում տեղի ունեցան ստորաբաժանումների գիտելիքների, հմտությունների ստուգման-գնահատման քննությունները։ Զորամասի փորձառու հրամանատար գնդապետ Սեդրակ Սեդրակյանը համոզված է, որ հաշվարկներն ու անձնակազմերը մարտունակ են ու ստանալու են բարձր գնահատականներ։

ԵԹԵ ԹՈՒՅԼ ՏԱՆ...

Գնդապետ Ս.Գրիգորյանը ցույց է տալիս և պարզաբանում, թե բազմաշերտ պաշտպանական բնագծերից որը ինչի համար է նախատեսված։ Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ հանկարծակի հարձակման դեպքում հակառակորդը չի կարող որևէ լուրջ արդյունքի հասնել։ Իսկ այժմ ամենատհաճը Ադրբեջանի դիպուկահարների ակտիվությունն է։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրի համար զինվորը որևէ արժեք չունի, որովհետև պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի կորստի դիմաց հատուցում է կրկնակի, եռակի շատ ։

ՆՐԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑ ԺԱՄԱՆԱԿԸ

20 տարի առաջ հունիսի 21-ին զոհվեց Լեոնիդ Ազգալդյանը` ՀՀ և ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետը, Արցախի ազատագրական բանակի հրամանատարը։ Նա անցավ ուղիղ կես դար ձգվող երկրային փառավոր ուղի, փայլուն հաղթանակներով զարդարեց իր ժողովրդի նորագույն պատմությունն ու գնաց դեպի անմահություն՝ սերունդներին թողնելով իր պատգամը՝ «Սա Հայաստանն է ու վերջ»…

ՀՈՒՍԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ

Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն արտագրոհները որոշ փորձագետների (ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի) ստիպեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև մոտալուտ պատերազմ կանխատեսել (ոմանք նույնիսկ ժամկետ նշեցին): Այդ փորձագետների հիմնական փաստարկները երկուսն են. ա) տարածաշրջանում, իբր, խախտվում է արտաքին ուժերի հավասարակշռությունը: Մասնավորապես, Սիրիայի իրադարձությունները վկայում են, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքար է ծավալվում, որը տարածվում է նաև Հարավային Կովկասում, բ) տարածաշրջանում, իբր, խախտվում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած հավասարակշռությունը: Ադրբեջանն, իբր, աստիճանաբար առավելություն է ստանում ոչ միայն տնտեսական, այլև դիվանագիտական ու ռազմական ոլորտներում:

ՀՀ ԶՈՒ-ում լայն թափով սկսված բարեփոխումներն իրենց կնիքն են թողնում զորամիավորումների ու դիվիզիաների մարտական պատրաստության, պատրաստականության, զինվորական կարգապահության վրա: Զորամիավորումներում ուսումնական պլանի համաձայն անցկացվող հսկողական ստուգումների նպատակն է սահմանված կարգի համաձայն, բոլոր տիպի մարտավարամասնագիտական պարապմունքների անցկացումը, անձնակազմին անհրաժեշտ մեթոդական օգնության ցուցաբերումը և քննությունների արդյունքով տեսական գիտելիքների ու գործնական պարապմունքների պատրաստվածության վիճակի անաչառ գնահատումը:

ՔՐԴԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Քրդստանը Առաջավոր Ասիայի պատմաաշխարհագրական շրջանն է, որտեղ քրդերը էթնիկական մեծամասնություն են կազմում: Հյուսիսից նրանք սահմանակից են հայերին, արևմուտքից` թուրքերին, իսկ հյուսիս-արևելքից` ադրբեջանցիներին: Միանշանակ խոսել քրդերի էթնոհոգեբանության մասին, կարելի է ասել, անհնար է, քանի որ, լինելով բավականին խոշոր էթնոս, ներկա պահին չունեն իրենց պետականությունը: Այստեղ տեղին է հիշատակել Բ.Անդերսոնի խոսքը. «Բնորոշել ազգը, ազգությունը շատ դժվար է, իսկ վերլուծելը` կրկնակի»: