Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#06 (922) 16.02.2012 – 22.02.2012

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ՀՐԵՇՏԱԿԻՆ

Սուրբ Գրիգորը իր որդուն՝ Արիստակեսին իրեն փոխանորդ նշանակելուց հետո, ինքը գնում է լեռները։ Մի օր խնդրում է Աստծուն, որ հրեշտակներից մեկին ուղարկի իր մոտ, որպեսզի իմանա, թե մահանալուց հետո արդարների եւ մեղավորների հոգիները ո՞ւր են գնում եւ ի՞նչ ճանապարհ են անցնում, եւ ի՞նչ է պատահում նրանց այդ ճանապարհին։ Հրեշտակների հետ մերթընդմերթ տեսնվելով` իր իմացածը պատմում էր Արիստակեսին, որ երբեմն իր մոտ էր գալիս։

ԹՈՒՐՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Մետաքսի ճանապարհին տիրանալու համար ինչպես պարսիկները, այնպես էլ հույները խնամիական կապեր էին հաստատում թուրքերի հետ, որպեսզի օգտվեն նրանց ռազմական ուժից։
Բյուզանդիայի որդեգրած «բարբարոսներին ղեկավարելու գիտությունը» (քրիստոնյա ժողովուրդների դեմ), իր եւ հարեւան պետությունների գլխին փորձանք դարձավ։ Անկանխատեսելի եւ արդեն անկառավարելի դարձած թուրքերը գրեթե անարգել ներխուժեցին Հայաստան։ Թուրքերի մուտքը Անատոլիա ապացուցեց բյուզանդական քաղաքականության սնանկությունը։ Դարերի ընթացքում թուրքերի հետ հույների սերտ շփումների արդյունքում ծնվեցին թուրքերի բնույթը բացահայտող մի շարք առած եւ ասացվածքներ.

ՓՈՂԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՍԻՐՈՒՄ...

Այս պատմությունը հույժ գաղտնի էր պահվում: «Նոր ռուսներից» մեկը հաճախակի օգտագործում էր «Փողը լռություն է սիրում, իսկ մեծ փողը` գերեզմանային լռություն» արտահայտությունը: Այս սահմանմանն է համապատասխանում 1993թ. սկսված Ամերիկայի Միացյալ Նահանգներին ռուսական ռազմական ուրանի և պլուտոնիումի վաճառքի օպերացիան:

ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս նշանակալիորեն մեծացել է համակարգչի դիմաց օրվա մեծ մասն անցկացնող մարդկանց քանակը. շատերը համակարգչից օգտվում են նաև տանը: Եւ այստեղ ծառանում է առողջության վրա համակարգչի ազդեցության հարցը:
Իր կենսագործունեության ընթացքում մարդն անընդհատ գտնվում է Երկրի էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության տակ: Այս ֆոնային դաշտի հզորության որոշակի աստիճանը մարդու առողջությանը վնաս չի հասցնում և համարվում է նորմալ: Էլեկտրահաղորդիչ գծերը, ռադիոհաղորդիչ հզոր համակարգերը այդ թույլատրելի մակարդակը բազմիցս գերազանցող էլեկտրամագնիսական դաշտեր են ստեղծում:

ԴՈՒՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ

Բոլոր երիտասարդները չէ, որ կարող են ծանոթանալու նպատակով մոտենալ աղջկան։ Եվ նրանց օգնության է գալիս համացանցը։ Իհարկե, նա նախ եւ առաջ պետք է տեսնի ձեր լուսանկարը։ Եթե դուք այնքան էլ հիացած չեք սեփական արտաքինով, ապա մեկընդմիշտ հիշեք.

-Շարքայի՛ն, ասացեք խնդրեմ, այնտեղ՝ հեռվում քանի՞ ականազերծող է աշխատում։
-Երեսուն զինվոր եւ մեկ ենթասպա։
-Իսկ ինչպե՞ս իմացաք, որ մեկը ենթասպա է։
-Նա, ախր, չի աշխատում։