Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#50 (915) 22.12.2011 – 28.12.2011

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ

Արդեն 6 ամիս է, ինչ մեր որդին՝ Գեորգի Գալստյանը, ծառայում է հայոց բանակում։ Մենք հպարտ ենք, որ մեր որդին զինվոր է դարձել, որ կարողացել ենք աննկուն ոգով որդի դաստիարակել, ով չի վախենում ոչ մի դժվարությունից եւ պատրաստ է հաղթահարել իր առջեւ ծառացած բոլոր դժվարությունները։ Բանակը կոփում ու առնական է դարձնում տղաներին։ Մեր որդին ոգեւորությամբ մեկնեց բանակ. երբ զինկոմիսարիատ էր գնում` ծանուցագիրը վերցնելու, կատակում էր, թե հանգստյան տան 2 տարվա ուղեգիր է վերցնելու։ Ծննդյան հաջորդ օրը` մայիսի 25-ին, մեր որդին զորակոչվեց բանակ։

ՄԵՐ ՀԱՎԱՏԻ  ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Ծնվել եմ 1985թ. Մեղրի քաղաքում։ 2002-ին միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել եմ Գեւորգյան ճեմարան։ 2008թ. ավարտելով ճեմարանը՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ եւ կարգադրությամբ նշանակվել եմ փոխգնդապետ Ռ.Բեգլարյանի հրամանատարությամբ գործող զորամասի հոգեւոր սպասավոր։ Իմ ուսումնառության տարիներին եղբայրս նույնպես որոշում կայացրեց ընդունվել Գեւորգյան ճեմարան եւ ավարտելուց հետո հոգեւոր ծառայության է անցել Մայր Աթոռում։ Որքան ինձ հայտնի է, մեր գերդաստանում հոգեւորականներ չեն եղել։

Բժի՛շկ, վեհ է ձեր կոչումը, վեհ, որովհետև դուք գործ ունեք մարդկային ճակատագրերի հետ, դուք կյանք եք պարգևում մարդկանց, հույս ու հավատ ներշնչում, այն հույսը, որը երբեք չի մարում և ամենագլխավորը` մարդիկ միշտ երախտագիտության զգացում են տածում Ձեր հանդեպ:
Շատ ծնողների նման, ես էլ իմ որդիներին ճանապարհեցի Հայոց բանակ` զինվորական ծառայության:

ՍԻՐԵ՛ՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ

Բանակը մեր պետության եւ ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորն է։ Մեր զինվորին, ասել է թե` բանակը սիրելը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է։ Ցավոք, վերջին ժամանակներս ոմանք փորձում են իրենց «սերը» բանակի նկատմամբ արտահայտել այն քննադատելով։ Հատկապես չարաշահվում է խաղաղ պայմաններում զինվորների մահանալու փաստը. խոսքը «You Tube»-ում տեղադրված տեսահոլովակներին է վերաբերում։

Դուք օգտվում եք Ձեր բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվելու հիմքերը:

ՀՀ կառավարության 09.06.2005թ. N 947-Ն որոշմամբ հաստատվել է զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը:

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ

1993թ. հունիս. Հարությունագոմեր գյուղի այս երեխաները պատերազմի բոլոր դժվարությունները ավագների հետ միասին հավասար են կրում։ Պահ կար, որ գնդացիրների ճարճատյունն ու արկերի պայթյունների աղմուկը սովորական էր դարձել։ Այնքան սովորական, որ երբեմն տիրող կարճատեւ դադարը զարմանք էր պատճառում։ Առժամանակ ստիպված էին լքել գյուղը։ Ու հիմա վերադարձել են, որ նորոգեն ավերվածը։