Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#49 (914) 15.12.2011 – 21.12.2011

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մահապատիժը պատժի հնագույն ձեւերից է։ Համարվում է, որ այն առաջացել է «Աչքի դիմաց` աչք, ատամի դիմաց` ատամ» հինկտակարանյան սկզբունքից։ Ըստ դրա` մահապատիժն արդարացի է, եթե կիրառվում է մարդասպանի նկատմամբ: Մահապատժի տարածմանը նպաստեց նաեւ շատ հասարակություններում գոյություն ունեցող արյան վրեժխնդրության ավանդույթը, որը հետագայում փոխարինվեց պետության անունից իրականացվող օրինական մահապատժով։ Թեպետ հետագայում արյան վրեժխնդրությունը փոխարինվեց դրամական փոխհատուցմամբ` հօգուտ տուժողի, սակայն շատ երկրներում մահապատիժը պահպանվեց։

ԶԵՆՔ Է ՆՈՒՅՆԻՍԿ... ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ

Գնալով ավելի ու ավելի շատ են այնպիսի զենքերը, որոնք ո՛չ զենքի տեսք ունեն և ո՛չ էլ տեսանելի են: Ապագայի պատերազմները կլինեն առանց զենքի բացահայտ օգտագործման: Ավելի արդյունավետ են այն մեթոդները, որոնց կիրառման դեպքում հաղթվածները չեն էլ հասկանում, թե ինչ-որ մեկն իրենց հաղթել է:
Այժմ շատ է խոսվում արևի էներգիայի օգտագործման մասին: Ըստ լեգենդի, ռազմական նպատակներով առաջին անգամ արևային էներգիան օգտագործվել է մ.թ.ա. 3-րդ դարում, երբ Արքիմեդը հայելիների օգնությամբ այրեց հռոմեական նավատորմը:

ՍԽԱԼՎԵԼՈՒ ՍԱՐՍԱՓԸ

Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախկին նախագահի` Հեյդար Ալիևի որդին է, և թերևս հենց այս հանգամանքն է, որ ամենաէական կնիքն է թողել նրա անհատականության ձևավորման և ամբողջ կյանքի վրա: Ընդհանրապես, հոր դերը հատկապես որդու անհատականության ձևավորման և հետագա զարգացման մեջ շատ կարևոր է. ըստ էության, որդու արարքներին, կարծիքին, որոշումներին տրվող հենց նրա գնահատականն է տղայի համար կողմնորոշիչ դառնում տղամարդու վարքագծի ճիշտն ու սխալը որոշելիս: Սակայն երբեմն հայրերն այնքան մեծ սպասելիքներ են ունենում իրենց երեխաներից, որ մոռանում են վերջիններիս անհատականության մասին:

Մի հայ զբոսաշրջիկ Կարսում մտնում է խանութ, գնումներ կատարում։ Թուրքերեն խոսող հայը նկատում է, որ թուրքը ինչ վաճառում է, նույնությամբ գրանցում է մատյանում։
-Ինչո՞ւ ես գրում բոլորը։
-Գրում եմ, որպեսզի ամսվա վերջում հարկ վճարեմ։
-Քիչ գրի, որ քիչ տաս,- խորհուրդ է տալիս մեր «զբոսաշրջիկը»։

Ցարական բանակի հայ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովը Շուշիում դիտում էր ժողովրդական տոնախմբությունը։ Ասպարեզը տրամադրել էին ըմբիշներին։ Գեներալի կրտսեր տղան, մեկը մյուսի հետեւից, գետնեց իր բոլոր մրցակիցներին։ Վերջին մրցակիցը իր ավագ եղբայրն էր։ Բոլորը շունչները պահած հետեւում էին ըմբիշներին։ Գեներալը համոզված էր, որ ավագը կհաղթի, թեկուզ չհաղթի էլ, կրտսերը, հանուն պատշաճության, ժողովրդի առջեւ չի գետնի ավագին։

1939թ.։ Ֆրանսիան, Կիլիկիան զոհաբերելուց հետո, հիմա էլ իր հովանավորության տակ գտնվող Սիրիայի մասը կազմող Ալեքսանդրետի գավառն (Իսկենդերունի սանջակը) էր հանձնում «դաշնակից» Թուրքիային։ Գավառի 40000 հայերը, հակառակ թուրք եւ ֆրանսիացի քաղաքական գործիչների չգաղթելու վերաբերյալ հորդորներին, որոշում են գաղթել։ Ներխուժող թուրքական բանակի գնդապետը իր մեքենան նորոգող երիտասարդ վարպետին հորդորում է.

1935թ. Թուրքիայում բռնկվեց քրդերի ապստամբությունը։ Դրա ճնշմանը մասնակցում էր նաեւ Թուրքիայի առաջին կին օդաչուն՝ Սապիհա հանըմ Գյոլքեն (իրականում հայուհի Խաթուն անունով, որին չորս տարեկան հասակում որդեգրել էր հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը)։ Ամառային այդ օրը Սապիհան պետք է ռմբակոծեր քրդական ապստամբության կենտրոնը՝ Դիարբեքիրը։ Դուրս գալով խարսխակայանից՝ նա ուղղություն վերցրեց դեպի նշանակետը, բայց հետո… ինքնաթիռի ղեկը կտրուկ թեքեց դեպի իր ծննդավայրը՝ Ուրֆա… ու ռմբակոծեց թուրքական մզկիթը։