Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#49 (914) 15.12.2011 – 21.12.2011

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՎԻԶԻՈՆԸ

Զորամասի ստորաբաժանումներից խառը հրետանային դիվիզիոնը ավարտական քննությունների ընդհանուր արդյունքներով բազմիցս ճանաչվել է լավագույնը։ Դիվիզիոնի հրամանատարն է մայոր Նորայր Խոյլունցը։ Երիտասարդ սպան ավարտել է մեր ռազմական ինստիտուտի հրետանային բաժինը, որից հետո հրետանային դասակի հրամանատարի պաշտոնով ծառայության է անցել սահմանային զորամասում։ Կարճ ժամանակում նրա ղեկավարած դասակը հասնում է զգալի հաջողությունների, եւ հրամանատարությունը երիտասարդ սպային վստահում է մարտկոցի հրամանատարի պարտականությունները։ Մայոր Ն.Խոյլունցի մասնագիտական պատրաստվածությունն ու իր գործի հանդեպ մեծ պատասխանատվությունը հաշվի առնելով` այնուհետեւ նրան վստահվում են դիվիզիոնի շտաբի պետի պարտականությունները:

ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ԶԻՆՎՈՐ ԵՂԲՈՐՈՎ...

Մեր օջախում կրկին ուրախություն է. եղբորս՝ ազգային բանակի կրտսեր սերժանտ Հակոբ Աղաջանյանի անունով հրամանատարությունից շնորհակալական նամակ ենք ստացել։ Փոստատարը ծրարը հանձնել էր պապիկիս, նա էլ խանդավառությունը սրտում սպասել էր, որ երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ այդ լուրը հայտնի մեզ։ Երեկոյան, երբ բոլորս նստել էինք ընթրիքի, պապիկս մի ծրար տվեց հայրիկիս եւ ասաց` «նամակ է Հակոբիցս, բարձրաձայն կարդա, բոլորս լսենք։ Հակոբիս ծառայությունից հրամանատարությունը շատ գոհ է»։

ՀՀ կառավարության 12.08.1996թ. N247 որոշմամբ ընդունված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության 92-րդ հոդվածով ամրագրված է, որ զինծառայողի մեղքի աստիճանը և կարգապահական տույժի միջոցը որոշելիս հաշվի են առնվում զանցանքի բնույթը, դրա կատարման հանգամանքները, հետևանքները, մեղավորի նախկին վարքը, ինչպես նաև նրա զինվորական ծառայության տևողությունն ու ծառայության անցկացման կարգի իմացության աստիճանը:

ԲԺՇԿԻ ՊԱՅՈՒՍԱԿԸ ՈՒՍԻՆ, ԱՎՏՈՄԱՏԸ ՁԵՌՔԻՆ...

«Առաքինի անձնավորություն էր Կարինեն, ազնիվ էակ, որ նվիրեց իր սերը, իր զգացմունքը Արցախի ազատագրման գործին։ Նա իր կյանքը, արյունը, կանացիությունը զոհաբերեց երկրի ազատությանը և ապագային: Կարինեն դարձավ քաջ զինվոր՝ զենքը ձեռքին, ֆիդայու հագուստով ելավ պայքարի և իր կյանքի գնով պաշտպանեց Արցախը»,- Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Աղավնի Սահակյանը այսպես է բնութագրում իր ընկերուհուն` ազատամարտիկ Կարինե Գեւորգյանին:

ՄԵՐ ԱՐՄԵՆՉՈՆ

Մեր Արմենը՝ Արմեն Գասպարյանը, հիրավի, մարտական մեծ ու փառավոր ուղի է անցել։ Իբրեւ հմուտ ու փորձառու հրամանատար, առավել եւս՝ իբրեւ անվեհեր մարտիկ – զինվոր, նա միշտ առաջին գծում էր։ Ամենաթեժ կետերում, այնտեղ, որտեղ թշնամին գլուխ էր բարձրացնում, եւ հարկավոր էր մի լավ դաս տալ երես առած խուժանին։ Այս մասին գիտեն բոլորը, ինչպես հայրենի Տողում, այնպես էլ Ցորում, Դոլանլարում, Կարմիր Շուկայում…

ԱՊՐԵԼ, ԿՌՎԵԼ, ԳՐԵԼ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՆՅԱՐԴԵՐՈՎ

Նորահայտ փաստեր Նժդեհի մասին` նրա թոռնուհի, դերասանուհի ԳՈՀԱՐԻՆԵ ՏՐԴԱՏՅԱՆԻ հուշերում Սկիզբը` նախորդ համարում Ամուսինս` բանասեր Պավել Անանյանը, մեր ամուսնությունից հետո է իմացել, որ ես Նժդեհի թոռնուհին եմ: Սկսել է ուսումնասիրել Նժդեհին, թարգմանել նրա գործերը ու մի տեսակ հիվանդացել է Նժդեհով: Ճիշտն ասած, մի շրջան կար, ուզում էինք հեռանալ Հայաստանից, բայց երբ տարվեց նժդեհյան գաղափարախոսությամբ, ասաց` […]

ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵՑԻՆ ԱԲՈՒ ՋԻՀԱԴԻՆ

1985թ. ապրիլյան մի գիշեր Ալժիրի ափերից դեպի Իսրայել ուղղություն վերցրեց երկու տասնյակ զինված պաղեստինցիների մի նավակ: Պաղեստինի ազատագրության կազմակերպության (ՊԱԿ) զինյալները մտադրվել էին ափ իջնել Թել-Ավիվից ոչ հեռու, գրոհել իսրայելյան բանակի շտաբն ու ոչնչացնել այն ժամանակվա պաշտպանության նախարար Իսհակ Ռաբինին: Սակայն իսրայելացիներն աչալուրջ էին. նրանք խորտակեցին պաղեստինցիների նավը ծովային սահմանը հատելուց անմիջապես հետո: Ութ գրոհային գերեվարվեց: Հարցաքննությունների ընթացքում նրանք խոստովանեցին, որ իրենց իրականացնելիք գործողությունը մշակել էր Աբու Ջիհադը` ՊԱԿ-ի ռազմական պարագլուխներից: