Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#47 (912) 01.12.2011 – 7.12.2011

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը պատրաստում է հրետանավորներ եւ մոտոհրաձիգներ, որի համար յուրաքանչյուր տարի հայտարարվում է ընդունելություն:
Ռազմական ինստիտուտ կարող են դիմել դպրոցների արական սեռի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտները, ովքեր տարածքային, մարզային զորակոչային հանձնաժողովների կողմից զինվորական ծառայության համար ճանաչվել են պիտանի, ինչպես նաեւ մինչեւ 23 տարեկան պահեստազորում գտնվող զինապարտները:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում:

2010թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ առընթեր ՀԽ -ին էր դիմել Երեւան քաղաքի բնակիչ Կ.Պողոսյանը։ Նրա որդին՝ Ա.Պողոսյանը, 2010թ. հունիսի 26-ին զորակոչվել է զինծառայության ԶՈՒ N զորամաս: Օգոստոս ամսին ֆիզպատրաստության ժամանակ, ձգում վարժություն կատարելիս, աջ ձեռքը դուրս է ընկել, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, տեղափոխվել է հոսպիտալ եւ նույն օրը վերադարձել զորամաս: Որոշ ժամանակ անց շարային պատրաստության ժամանակ դուրս է ընկնում կոնքային հոդը, եւ նա տեղափոխվում է Սիսիանի հոսպիտալ, ախտորոշվում է «Աջ ուսի եւ երկկողմանի կոնքահոդերի գերշարժունակություն», դուրս է գրվում զորամաս` հետագա ծառայության:

ԵՍ ԱՊՐԵԼՈՒ ԵՄ

Մենք հավաքվել ենք մի գաղափարի շուրջ. օգնել, չսպասելով, որ օգնություն խնդրեն։ Օգնել՝ պատվելով։ Երբ մարդը հասնում է մի եզրագծի, որից հետո սկսում է պահանջել, նրա հոգում շատ ծանր բարոյական փոխակերպում է կատարվում։ Ինչ վերաբերում է կազմակերպության «Զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն» անվանմանը, խոսքը ազատամարտին ամենաթանկ գինը վճարած մարդկանց բարոյական ժառանգությանը տեր լինելու մասին է։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔ

ՀՀ զինված ուժերում HARRIS ժամանակակից կրովի ռադիոկայաններով աշխատող անձնակազմի մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակով օրերս պաշտպանության նախարարությունում կապի և ԱԿՀ վարչության մասնագետների ղեկավարությամբ կազմակերպվել էր ուսումնական հավաք` տարբեր զորատեսակների համապատասխան ներկայացուցիչների ներգրավմամբ: Իրենց զորամասերի ռադիոկենտրոններում տվյալ տեսակի ռադիոկայաններ շահագործող բոլոր մասնակիցների հետ անցկացվեցին տեսական պարապմունքներ և գործնական վարժանքներ:

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ, ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ, ԶՈՐԱԿԱՆԸ

Գորգիսյանների տոհմական բնօրրանը եղել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Սղերդ սանջակում: Սղերդ քաղաքում է ծնվել Մովսեսի պապը` Սամի Չաուշը: 1915թ. Մեծ եղեռնի օրերին նա դարձավ պայքարի մարտիկ: Սամի Չաուշը հայրենի բնակավայրի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր, բազում վճռորոշ մարտերի, այդ թվում նաև Սարդարապատի ճակատամարտի մասնակից: Պատմում են, որ թուրք եղեռնագործների ձեռքից մոտ հարյուր աղջիկ է ազատել, որոնցից վերջինին` Վերոնիկային, վիճակված էր դառնալ նրա կինը` Մովսեսի տատը: Գաղթի ճանապարհները Մովսեսի նախնիներին տարան Եգիպտոս: Եղեռնի տարիներին պատմական Կիլիկիայից Մերձավոր Արևելք է տարագրվում նաև Մովսեսի մոր` Աթթարյանների տոհմը:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Բաբկեն Հուսիկի Վարդանյան։ Ծնվել է 1955թ. հունվարի 5-ին, Սյունիքի մարզի Գոռհայք գյուղում։ 1960թ. Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Ջերմուկ քաղաք։ Թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի ճարտարագիտական համալսարան՝ ստանալով ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն։ 1974-77թթ. ծառայել է խորհրդային բանակի դեսանտային զորքերում, ստանալով ավագ լեյտենանտի կոչում։ Ծառայությունից հետո աշխատել է «Նաիրի» գիտաարտադրական միավորումում` որպես բանվոր, այնուհետեւ նույն միավորումում եղել է հերթափոխի պետ։ Այդ տարիներին զբաղվել է սամբո եւ ձյուդո սպորտաձեւերով։ 1985թ. աշխատանքի անցնելով Ջերմուկի հանքային ջրերի գործարանում, աշխատանքին զուգընթաց իրեն նվիրում է պատանիների ֆիզիկական, ռազմահայրենասիրական դաստիարակությանը։