Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (910) 17.11.2011 – 23.11.2011

ՀԱԷԿ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ

Եթե չես կարողանում մրցակցիդ հետեւից հասնել եւ սեփական պարտությունդ ընդունելու չափ ազնվություն էլ չունես, անելու այլ բան չի մնում, քան մրցակցիդ փեշից կախվելը: Այլ կերպ հնարավոր չէ որակել Ադրբեջանի ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ա.Ղարիբովի՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը, թե «Հայաստանն ատոմակայան ունի եւ Ռուսաստանի օգնությամբ 10-15 տարի հետո կարող է դառնալ միջուկային զենք ունեցող երկիր»: Ղարիբովը նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասի միակ միջուկային երկիրն է, եւ որ ատոմակայանի առկայությունը Հայաստանին հատուկ կարգավիճակ է տալիս:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 3-ին կայացավ «Ադրբեջանական կարպետներ. Իրեւանյան խումբ» գրքի ներկայացման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ելույթ ունեցավ իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը` հայտարարելով, որ «Ադրբեջանն այսօր ի վիճակի է վերականգնել իր պատմությունը` շնորհիվ իրեւանյան եւ ղարաբաղյան կարպետների, որոնք բացահայտում են հայկական կողմի կեղծիքները»:

ՀԱՅԵՐԸ ՀՆԴԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Հայտնի է, որ դարեր շարունակ Հնդկաստանի տարբեր քաղաքներում ապրել-գործել են հայկական գաղութներ, որոնք հիմնականում զբաղվել են առեւտրով: Հայերի մեջ եղել են նաեւ նշանավոր քաղաքական ու մշակութային գործիչներ, զինվորականներ, որոնք, այդ երկրի իսկական, ճշմարիտ հպատակները լինելով, բնականաբար չէին կարող անմասն մնալ բրիտանական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարին եւ իրենց անուրանալի ավանդը բերել:
18դ. երկրորդ կեսին Հնդկաստանի արեւելքում գտնվող Բենգալ շրջանի ազգային-ազատագրական շարժման ժամանակ Գորգին Խանի անունը շատ հայտնի էր: Նա Բենգալի նավաբ Միր Քասիմի նախարարն էր եւ բանակի գլխավոր հրամանատարը: