Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#27 (892) 13.07.2011 – 20.07.2011

ՍՐՈՎ ԵԿՈՂԸ ՍՐՈՎ ԷԼ ԿԳՆԱ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, օրերս ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի շրջանավարտների առջեւ, մի պահ մոռացել է, որ ժամանակին, մարտի դաշտում բախտի քմահաճույքին թողնելով զինակիցներին, ճողոպրել է: Հիշողության կորստի հենց այդ պահին էլ դասալիք նախարարը ադրբեջանցի ապագա սպաներին պատգամել է. «Պետք է պատրաստ լինեք ցանկացած պահի մարտի նետվելու՝ օկուպացված տարածքների ազատագրման համար։ Մի՛ մոռացեք, որ հայրենիքը ձեզանից սպասում է քաջություն եւ հաստատակամություն»:

ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, կրկնակի տոն էր գնդապետ Մարատ Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Սահմանադրության օրը նշելուն, սպա-ենթասպայական կազմին ու ժամկետային զինծառայողներին շնորհավորելուն, մեկ անգամ եւս մեր երկրի մայր օրենքի հիմնական դրույթներին իրազեկելուն զուգընթաց, զորամասի շարահրապարակում տեղի էր ունենում նորակոչիկ զինվորների երդման արարողությունը, որին զորամասի անձնակազմը նախապատրաստվել էր հատուկ բծախնդրությամբ։ Շուրջբոլորը փայլում էր մաքրությամբ ու կարգուկանոնով։