Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#10 (875) 16.03.2011 – 23.03.2011

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿՌԵՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ»

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 2010թ. ամփոփիչ ուղերձում արծարծված էին նաեւ բանակի գործունեության 2011-ի կարեւորագույն խնդիրներն ու առաջնահերթությունները, պաշտպանական համակարգի զարգացման ու կատարելագործման գերակա ուղղությունները, նախարարի ուղերձում առանցքային թեմա էր բանակի հոգեբանական վիճակը, միջանձնային հարաբերությունների բարոյականությունը հրամանատար-ենթակա առնչություններում։ Գերատեսչության ղեկավարի մտորումները անձնակազմի գաղափարական դաստիարակության խնդիրների շուրջ լայնորեն քննարկվում են պաշտպանական կառույցի բոլոր օղակներում։ Ներկայացնում ենք ազգային բանակի մի խումբ զինվորների դիտարկումներն ու խորհրդածությունները։

ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ՕՐ ՕՐԻ

Փոխգնդապետ Գագիկ Մովսեսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում նախապատրաստվում էին հաջորդ օրվա կրակային պատրաստության գործնական պարապմունքին։ Աշխատանքները ղեկավարում էր անձամբ փոխգնդապետ Գ. Մովսեսյանը։ Զգացվում էր, որ արվում է ամեն ինչ, որ վերակարգում եւ բուժկետում գտնվողներից բացի, բոլոր զինծառայողները մասնակցեն եւ կատարեն զորատեսակների համար նախատեսված հրաձգությունը։ Զորամասի անելիքները փոխգնդապետ Գ. Մովսեսյանի հանձնարարությամբ ներկայացրեց մայոր Հովսեփ Խաչատրյանը։

Վարդան Ստեփանյան (Դուշման Վարդանի)

Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի) քույրը՝ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Արմենուհին, մարտի 9-ին երբ դասարան մտավ, 4-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Երեմյանը ոտքի կանգնեց եւ դիմեց ուսուցչուհուն.
-Ընկեր Ստեփանյան, շնորհավորում ենք, այսօր Վարդանի ծննդյան օրն է։ Վարդան Ստեփանյանն այսօր դարձավ 45 տարեկան։
Հետո ամբողջ դասարանը ոտքի կանգնեց ու մեկ րոպե լռությամբ հարգեց հերոսի հիշատակը։
-Շնորհավոր ծնունդդ, Վարդան…

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԿԻՆՈՅՈՒՄ

«Փոքր Մհեր» կրթահամալիրի պետ գնդապետ Արա Մուրադյանը Արցախյան պատերազմի թոհուբոհով է անցել, կռվել է Ս. Աչիկգյոզյանի հրամանատարությամբ գործող սպայական գնդի կազմում, ապա «Կոմանդոս» ջոկատում։ Պատերազմական օրերից գնդապետը տարբեր դրվագներ է պատմում կրթահամալիրի սաներին, պատմում է մարտական ընկերների անձնազոհ սխրանքների մասին։ Գնդապետը հավատացած է, որ մեր զինվորները, անցյալի եւ նորօրյա հերոսների ոգով ներշնչված, մի օր ազատագրելու են նաեւ մեր գերյալ տարածքները՝ Մուշը, Սասունը, Վանը… Ղարաբաղը սկիզբն է…

ՍԻՐՈ ՈՒԺԸ

Պատմությունը վկայում է, որ մեր գյուղը հիմնել է Խաչիկ Վարդապետ անունով հոգեւորականը։ Երկրորդ կամ երրորդ դարում Խաչիկ Վարդապետը երկնաձիգ լեռների բարձունքում մի նրբակերտ խաչքար է կանգնեցրել՝ վերեւում, Աստծուն մոտիկ… հետո կառուցվել է առաջին շինությունը՝ քարակոփ եկեղեցին, որ կանգուն է մինչ օրս։ Մեր գյուղի առաջին բնակիչները հոգեւորականներ են եղել։ Ու հենց նրանք էլ բնակավայրը Խաչիկ Վարդապետի անունով կոչել են Խաչիկ։
…Գյուղը լեռան վրա է, ավելի ճիշտ՝ փռված է լեռն ի վեր։ Գյուղ հասնելու համար լեռն օղակող ոլորապտույտ ճանապարհով պիտի անդադար բարձրանաս, բարձրանաս դեպի գագաթը, թվում է՝ ճանապարհը երկնքին է հատվելու, երկինք է տանելու քեզ։

«ՄՈՒՍԱՆԵՐԸ ՉԼՌԵՑԻՆ. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԱՐՑԱ՛Խ»

Լույս է տեսել Սասուն Գրիգորյանի «Մուսաները չլռեցին. քեզ համար, Արցա՛խ» հուշատեղեկատու գիրք-հանրագիտարանը։ Այն պատմում է 1988-1995թթ. Արցախյան ազատամարտում զոհված գրականության, մշակույթի, գիտության, սպորտի, հոգեւոր ոլորտի մարդկանց մասին։ Նրանց, ովքեր պետք է շենացնեին հայ միտքը, սակայն գերադասեցին իմացյալ մահը՝ հանուն հայրենիքի։
Գրքում ներկայացված են ավելի քան 40 գրողներ, որոնց մեծ մասը՝ արդեն տպագրված գրքերի հեղինակներ, մոտ 60 նկարիչ, որոնցից շատերը ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էին…
Հեղինակի համոզմամբ, գիրքը նպատակ ունի մոռացությունից փրկել այն հերոսների անունները, որոնք գրիչն ու վրձինը, հոգեւոր սքեմը փոխարինեցին զենքով։

ՄԻ ԱՇՆԱՆ ԵՐԵԿՈ...

Յուրա Մանուկյանի նախնիները Հյուսիսային Արցախի Էրքեջ գյուղից են։ Տեղափոխվել, բնակություն էին հաստատել պատմական Գանձակում (Կիրովաբադ)։ Աբգար հայրը մահացավ Գանձակում։ Իր երեք քույրերին ամեն կերպ օգնում էր Յուրան, փորձում մեղմել հոր կորուստը։ Եվգենյա մայրը մի անգամ որդուն դիմեց այսպիսի խնդրանքով.
-Որդիս, քո նախնիները թաղված են Էրքեջում, Աբգար հորդ աճյունն էլ տեղափոխենք այնտեղ, թող հանգիստ ննջի, վաղ թե ուշ իմ տեղն էլ այնտեղ է։
-1983թ. հորս աճյունը տեղափոխեցինք Էրքեջ։ Հետո մենք էլ տեղափոխվեցինք Էրքեջ։ 85-ամյա Գյուլի տատս էլի կապրեր, սակայն երբ սկսվեցին ադրբեջանցի օմօնականների հայահալած գործողությունները, տատիս սիրտը չդիմացավ։