Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#08 (873) 02.03.2011 – 09.03.2011

Ալիև, Ադրբեջանական բանակ

Ադրբեջանական բանակի զորամասերից մեկում փետրվարի 20-ին կատարված հերթական սպանդը ցնցել է այդ երկրի հասարակությանը: Հիշեցնենք, որ զինվորներից մեկը մարտական հենակետում գնդակահարել է իր 6 ծառայակիցներին եւ ինքնասպան եղել:
Միջադեպը շոկի մեջ է գցել Ադրբեջանի նախագահին. նրա արձագանքը կտրուկ էր եւ բուռն. անմիջապես պաշտոնազրկել է զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Չինգիզ Շաֆիեւին եւ նրա կոչումն իջեցրել մեկ աստիճանով: Նրա փոխարեն նշանակվել է Բաքվի կայազորի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը, որը, ի դեպ, Ադրբեջանի 250 «ազգային հերոսներից» մեկն է եւ Ալիեւի ամենավստահելի գեներալը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Փետրվարի 13-22-ը ՌԴ` աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման 2011-2015թթ. պետական ծրագրի շրջանակներում Պերմի երկրամասի ներքին գործերի վարչության ոստիկանության վարժարանում անցկացվեց «Պատանի հայրենասերների 9-րդ միջազգային հավաք»-ը, որին մասնակցեց երեսուներկու թիմ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից եւ առաջին անգամ` Հայաստանից: Կազմակերպիչները նախապես գործունեության մասին տեղեկացել, ապա եւ հրավեր էին ուղարկել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Պերմ էին մեկնել վարժարանի տասը սաներ, նրանց ուղեկցում էին վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանը, պետի տեղակալ մայոր Կ. Ավագյանը, ֆիզպատրաստության ավագ հրահանգիչ ենթասպա Ն. Սարգսյանը, կրթօջախի բուժծառայության պետ կապիտան Ե. Մխչյանն ու ավագ բուժքույր ենթասպա Իրինա Ոսկանյանը: