Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#50 (865) 22.12.2010 – 29.12.2010

WikiLeaks կայքի հրապարակած գաղտնի տեղեկությունների համաձայն` այս տարվա հունվարին ՆԱՏՕ-ն մշակել է Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան Ռուսաստանից պաշտպանելու ծրագիր: Բալթյան պետությունները ՆԱՏՕ-ի պաշտպանության կարիքն առանձնահատուկ սրությամբ զգացել են 2008թ.օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո:

Եվրոպական երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում համաձայնության են եկել իրենց երկրների ռազմական ներուժը միավորելու եւ համատեղ օգտագործելու վերաբերյալ: Դա երկրներից յուրաքանչյուրին հնարավորություն կընձեռի խնայելու պետական բյուջեի առանց այն էլ սուղ միջոցները:

ԱՐՏԵՐԿՐԻՑ` ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ

Ես շատ հանգիստ կարող էի ծառայել Ռուսաստանի Դաշնության բանակում, այն էլ՝ մեկ տարի, հայրս էլ դեմ չէր, բայց ես որոշեցի վերադառնալ Հայաստան եւ ծառայել մեր ազգային բանակում, որի մասին լավ բաներ շատ էի լսել։ Անկեղծորեն եմ ասում, իմ որոշման համար չեմ փոշմանել,- ասաց շարքային Արսեն Քերօղլյանը։
Երիտասարդ զինվորի հայրը մեկնել է Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ, իսկ ավելի ուշ, երբ գործերը կարգավորվել են, տարել է նաեւ կնոջն ու երեխաներին։

ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՀԱՅԿԸ ՆԵՏԱՀԱՐԵՑ ԳՈՌՈԶ ԲԵԼԻՆ

Սահմանային այս գոտու հենակետերը հիմնականում տեղակայված են 3500 մետրից ավելի բարձրությունների վրա։ Լեռնագագաթների ուժեղ քամիները ձյան շունչ ու սառնություն են բերում։ Ամպի ծվենները գալիս փաթաթվում են սարերին, սահում մեր զինվորների ոտքերի տակով։ Թեպետ արեւն արդեն մայր էր մտնում, այս հենակետերում նույնպես հասցրինք ծանոթանալ մեր սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորների առօրյային, մարտական առաջադրանքների կատարմանը, կենցաղային ու սանիտարական պայմաններին, սննդին, բլինդաժներում ու խրամատներում կատարված հսկայածավալ աշխատանքներին։

Դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային Ծառայության` Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության կենտրոնակայանում ամփոփվեցին անցնող տարում սահմանապահ վարչության գործունեության արդյունքները:

«ԴՈՒՔ ՄԵՐ ՈՒԺՆ ԵՔ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Վայոց Ձորի մարզը, որի վարչական տարածքի մեջ են մտնում Ջերմուկ քաղաքը, Եղեգնաձորի եւ Վայքի շրջանները, զորակոչի համար ամենադժվար ժամանակներում անգամ կատարել է իր առջեւ դրված առաջադրանքները։ Մեր այցի օրը զորակոչային եռուզեռ էր Վայքում, որն ավելի տոնական էր դարձրել զորամասից ժամանած նվագախումբը։ Զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար։ Բանակ զորակոչվող հայորդիներին ճանապարհելու էին եկել հարազատներ, ընկերներ, բարեկամներ։

«ԱՐԵՎԵԼՔԻ ԿՈՐԾԱՆԻՉԸ»՝ ՀՀ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ

Անժխտելի է, որ կործանիչ ինքնաթիռները օդային պայքարի հիմնական միջոցներն են։ Հիմնականում նրանցով է ապահովվում գերազանցությունն օդում, առանց որի անհաջողության են դատապարտված թռչող այլ սարքերի մարտական գործողությունները: Կործանիչներով են արտահայտվում ցանկացած երկրի ռազմարդյունաբերության մակարդակը եւ ռազմաօդային ուժերի հզորությունը:
Հայկական ռազմաօդային ուժերը կարիք ունեն ժամանակակից եւ հզոր կործանիչների: Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական եւ քաղաքական իրավիճակը եւ թշնամու նկրտումները` կործանիչ ավիացիան ունենալն ուղղակի կենսական անհրաժեշտություն է: փորձը ցույց է տալիս, որ լեռնային բարդ տեղանքում մարտական գործողություններ կատարելու համար հին տեխնիկան անպիտան է: