Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (861) 24.11.2010 – 1.12.2010

Նոյեմբերի 11-ին ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի պետ, փոխգնդապետ Մհեր Սերոբյանը դարձավ 40 տարեկան։ «Հայ զինվորը» շնորհավորում է փոխգնդապետին հոբելյանի կապակցությամբ, մաղթում երկար տարիների բեղուն ծառայություն, հաջողություն ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում։

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՇԱՏ ՄԵԾ ԿԼԻՆԵՆ…

Կարծում եմ՝ ադրբեջանցիները չեն մոռացել Արցախի երկնքում կորցրած ինքնաթիռների եւ ուղղաթիռների թիվը։ Իսկ դա այն ժամանակ էր, երբ Արցախում նոր-նոր էր կազմավորվում ՀՕՊ համակարգը։ Զորատեսակի վիճակը մխիթարական չէր նաեւ Հայաստանում։ Խորհրդային բանակի սպաները մեկնելուց առաջ թալանել կամ ոչնչացրել էին դիվիզիոնների սարքավորումները, եւ հանրապետության մի շարք շրջաններ պարզապես մնացել էին անպաշտպան։ Այնուամենայնիվ, Հայաստանի երկնքում էլ ադրբեջանցիները սրընթաց ռազմական ինքնաթիռներ կորցրին։ Արդեն մեկուկես տասնամյակ ՀՀ զինված ուժերը խաղաղությունն ամրապնդելու համար նախապատրաստվում են պատերազմի, մյուս բոլոր զորատեսակների հետ զարգանում, կատարելագործվում է ՀՕՊ համակարգը։

ՆԺԴԵՀԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ ԲԱՆԱԿ

Երբ ծնվեց Բագրատ Ստեփանյանի առաջին որդին, հայրը երկար չմտածեց, թե ինչպես նրան անվանակոչել. վաղուց էր որոշել` որդին կրելու է Նժդեհ անունը. «Դեռ երիտասարդ էի, ընտանիք չունեի, երկար տարիներ ուսումնասիրել էի Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը, անգամ գտել նրա եղբոր թոռանը եւ թույլտվություն խնդրել՝ որդի ունենալու դեպքում նրան Նժդեհ անվանակոչելու համար: Այդպես էլ արեցի եւ հուսով եմ՝ որդիս արժանի կլինի իր անվանը»:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ

Ազգային բանակում ավարտին է մոտենում ուսումնական տարին։ Զորամասերում ամփոփիչ քննություններից առաջ մեկ անգամ եւս ստուգվում-ճշտվում են ստորաբաժանումների եւ զինվորների հնարավորությունները։ Ուսուցանվող առարկաների թվում կարեւոր է հատկապես կրակային պատրաստությունը, որի արդյունքը վճռորոշ է ստորաբաժանումների մարտունակության սահմանման հարցում։ Մեր բոլոր զորամասերն ունեն իրենց ուսումնական բազան, եւ յուրաքանչյուր ստորաբաժանում շաբաթվա ընթացքում մի քանի անգամ գործնական պարապմունք կատարելու հնարավորություն ունի։

ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԳՈՎ

Նոյեմբերի 19-ին զորամասերից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով անցկացվեց ՀՊՊ խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթի եզրափակիչ` երրորդ փուլը: Հիշեցնենք, որ «ՀՊՊ խմբերը» զորամասերում շարքային կազմի (շարքայիններ, սերժանտներ, ավագներ) ժամկետային այն զինծառայողներն են, որոնք միասին են յուրացնում «Հասարակական-պետական պատրաստություն» (ՀՊՊ) առարկան: Ինչ վերաբերում է խմբի ղեկավարին, ապա մինչեւ վերջերս նա կարող էր լինել գումարտակի հրամանատարի տեղակալ օղակներից ցանկացածի հրամանատար: Այժմ ՀՊՊ խմբի ղեկավարը դասակի հրամանատարն է, եւ մրցույթին մասնակցում էին հիմնականում դասակի հրամանատարներ: Սա արդեն հինգերորդ տարին անցկացվող մրցույթի առաջին նորամուծությունն էր:

ԶՈՐԱԿՈՉ

Էդգար Խաչատրյանը՝ իմ թոռը, զորահավաքի առաջին զորակոչիկն էր, որ կենտրոնական հավաքակայանից դուրս եկավ պատվո պահակով՝ զինվորական ոստիկանության երկու ուղեկցորդներով եւ հպարտ-հպարտ մեկնեց զորամաս… Նա այդ առանձնահատուկ պատվին արժանացել էր որպես զոհված ազատամարտիկի որդի… Զոհված որդուցս հետո ես այդպիսի երջանիկ պահ դեռ չէի ապրել այս տասնյոթ տարիների ընթացքում…