Ուշադրության կենտրոնում

Կապիտան Արթուր Հովհաննիսյանի ամբողջ ընտանիքը ռազմական կենսագրություն ունի: Պատերազմական: Պապը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան է, հայրը՝ Արմեն Հովհաննիսյանը, մասնակցել է Աֆղանական պատերազմին, Արթուրն ու եղբայրը՝ կապիտան Արա Հովհաննիսյանը, կռվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմա երկուսն էլ ռազմաճակատում են:

…Սպասող մոր աչքերը դեռ նայում են նույն պատուհանից, նույն ճանապարհին, նույն դարպասին, որտեղից որդուն կռվի դաշտ ճանապարհեց։ Կնճիռների տակ է թաքցնում իր ցավերը Լիդա մայրիկը՝ սրտում դեռ չմարելով իր հույսը, որ որդին անպայման գալու է մի օր։ Արցախյան ազատամարտից մինչև մեր օրեր. միայն տարեթվերն են փոխվում, ցավը նույնն է մնում։

Վարդանանք չերկյուղեցին իրենց կյանքը զոհելու իրենց Աստծու համար, քանի որ «Աստծու սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. և այն այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես հրեշտակների անմարմին զորքերը»,- Վարդանանց պատմության մեջ գրել է Եղիշեն:

Արցախյան առաջնագիծ է շտապում հայուհիների հերթական մարտախումբը։ Հաղթանակն իսկապես այլընտրանք չունի, երբ հայկական բնագծերը պաշտպանող խրամատում երեք սերունդ է կանգնում, երբ տղամարդկանց կողքին զենքը ձեռքին մեր կենսատարածքն են պաշտպանում նաեւ կանայք։ Այս պատերազմը համազգային համախմբում եւ ուժերի գերլարում է պահանջում…

Մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում ենք: Պատերազմի անմիջական մասնակիցներն ու վկաները, որոնց հետ այսօր զրուցելու ենք, ստացած ծանր վիրավորումների հետևանքով ստիպված են եղել թողնել մարտադաշտը: