Ուշադրության կենտրոնում
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում՝ Ջրաբերդի ուղղությամբ, այսօր` փետրվարի 17-ի առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության:
Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչը հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:
Հայ լինելու չափանիշը հայ ազգին ծառայելն է Զրույց պաշտպանության նախարարի ավագ խորհրդական ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ -Պարո՛ն Վարդանյան, ազգային գաղափարախոսությունը, ըստ իս, մի շարք ազգային գաղափարների համակցումով ամբողջացած համակարգ-տեսություն է։ Կուզենայի հարցնել Ձեզ՝ ե՞րբ են գաղափարները դառնում ազգային, ինչո՞վ են բնորոշվում ազգային գաղափարները։ Հարցիս նպատակը հայի ազգային գաղափարները ճանաչելն ու զանազանելն է։ -Նախ ասեմ, որ Ձեր […]
«ԼՂՀ ազգային-ազատագրական պայքար. 1988-2009» գրքի հեղինակը Զոհված ազատամարտիկների տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Գալյա Առստամյանն է։
Իրոք դրվատանքի արժանի, շնորհակալ աշխատանք է կատարվել։ Առանց վարանելու կարելի է ասել՝ այս գիրքը մի ամբողջ ժամանակաշրջանի, մեր ժողովրդի կյանքում վճռորոշ նշանակություն ունեցող մի ողջ տասնամյակի (լի փորձություններով, պատմական իրադարձություններով) պատմությունն է, տարեգրությունը։ Սա գիրք չէ, այլ փառքի հուշամատյան, որին կարելի է ու պետք է ՁԵՌՔ ՏԱԼ ակնածանքով ու սրտի թրթիռով, երկյուղածությամբ ու հպարտությամբ։
Արցախյան շարժումը խեղդելու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը փակել էր Արցախի ցամաքային եւ օդային ճանապարհները: Դժվարին ժամանակներ էին, Արցախ հասնելն ու վերադառնալը կապված էր բազում վտանգների հետ:
Քաղաքացիական ավիացիայի «Էրեբունի» օդանավակայանի օդաչուները Արցախ էին թռչում պետական անվտանգության աշխատակիցների հսկողությամբ, հաղթահարելով Մոսկվայի հարուցած արգելքները եւ խուսափելով հակառակորդի դարանակալ գնդակներից: Մինչ 1988թ. դեկտեմբերը թռչում էին հիմնականում «Էրեբունի»-ի չորս-հինգ «Մի-8Տ» ուղղաթիռները, տասը-տասներկու փոքրիկ «Ան-2» եւ մի քանի «Յակ-40» ինքնաթիռները:
Հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Աննա Թովմասյանի` «Հայկ» կինոստուդիայում նկարահանված «Կամավորը» ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմի գլխավոր հերոսը` Վլադիվոստոկից Արցախյան պատերազմին մասնակցելու համար կամավոր Արցախ եկած, ազգությամբ սերբ Դիմա Մոտրիչը, ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվեց «Արիության» մեդալով, իսկ Դիմայի հայրը` Անատոլի Մոտրիչը, որը որդու զոհվելուց հետո ինքն էլ է մասնակցել Արցախյան ազատամարտին, պարգեւատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով:
«Կամավորը» ֆիլմի ռեժիսոր Աննա ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ընթերցողին պատմում է ֆիլմի ստեղծման պատմությունը, փորձում հասկանալ Դիմա Մոտրիչի եւ նրա նմանների` հայ ժողովրդի ազատագրական պայքարին մասնակցելու շարժառիթը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երկրի ղեկավարի նստավայրում զինծառայողներին և ազատամարտիկներին շնորհավորել և հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները:
Նախագահը խորապես արդարացված է համարել հայկական բանակի նկատմամբ մեր ժողովրդի հավատն ու հարգանքը. «Ուսադիր կրելն ու Հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու Հայրենիքին լա՛վ ծառայելը` շատ պատվաբեր»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար զինված ուժերի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին: