Ուշադրության կենտրոնում

«Պաշտպան հայրենյաց» պայմանագրային ու արհեստավարժ զինվորական ծառայության անցման նոր ծրագիրը գործողության մեջ է։ Առաջիկա երեք ամիսներին հայրենյաց ապագա պաշտպանները ուսումնական զորամասերում ու կենտրոնում ձեռք կբերեն ֆիզիկական, մասնագիտական, կամային անհրաժեշտ ու պահանջվող որակները, կհանձնեն քննություններ և որպես պատրաստված մասնագետներ կմեկնեն զորամասեր։ Ծրագրի նպատակը ծառայության գրավչությունը բարձրացնելն ու արհեստավարժ, մարտունակ ու կոփված զինծառայողներով համալրված ստորաբաժանումների ստեղծումն է:

Փետրվարի 4-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, որի ավարտին Ավետարանով ու Աշոտ Երկաթի մասունքակիր խաչով օրհնեցին երիտասարդներին ու զինվորներին: Արդեն ավանդույթ է՝ տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում սրբի մասունքակիր աջը, իսկ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ 17-րդ դարում ընդօրինակված ձեռագիր Ավետարանը։ Այս տարի եկեղեցի էր բերվել նաեւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության խորհրդանիշ Աշոտ Երկաթի խաչը՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով: Առաջնորդարանում տեղի ունեցավ նաև Հայոց բանակի զինվորներին ուղղված երախտիքի ու գնահատանքի միջոցառում:

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։

Զինված ուժերում ծառայությունը և բանակի առօրյան ինքնին նպաստում են առողջ ապրելակերպին:
Ֆիզիկական պատրաստվածությունը, ըստ էության, զինվորական անձնակազմի կյանքի և մասնագիտական գործունեության անբաժանելի մասն է: Զինված ուժերում ծառայությունը կառուցված է զինվորների մեջ մարդկային ու բարոյական բարձր որակների ձևավորման, խիզախության, տոկունության, հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու գիտակցության հենքի վրա:

Հունվարի 30-ին երդման հանդիսավոր արարողություն է անցկացվել N զորամասում, որին ներկա են եղել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմը, զինվորականներ, զինծառայողների հարազատները:

Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի Հերոսների սրահում բաց դաս էր՝ Երեւանի Ծովակալ Իսակովի անվան N 132 հիմնական դպրոցի աշակերտները ներկայացնում էին Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, գիտնական, գրող, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Իսակովի կյանքն ու գործունեությունը։