Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

«ԴՐՎՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔԸ»

Հունվարի 30-ին լրացավ զինված ուժերի կազմզորահավաքային վարչության պետ, գնդապետ Առաքել Մարտիկյանի 50 տարին։ Ծննդյան առթիվ շնորհավորելով պարոն Մարտիկյանին` միաժամանակ նրա հետ զրուցեցինք վարչության առջեւ դրված խնդիրների եւ դրանց կատարման ընթացքի մասին։

ԿԱՄՈՅԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 27

Ազատ գյուղի տեղահանությունից հետո, մարտի 2-ին, Կամոյում ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումների տեղակայումով սկսվեց նաև Հյուսիսային Արցախի ա՛յս գյուղի հայաթափումը: Երևանը հայտարարեց, որ տեղահանությունը ղեկավարվում կամ խրախուսվում է կենտրոնական իշխանությունների կողմից, և պահանջեց «զորքերն անհապաղ դուրս բերել Հյուսիսային Արցախից` դրանք տեղակայելով հայկական և ադրբեջանական գյուղերի սահմանազատիչ գոտիներում»: Սակայն Կամոյի ճակատագիրը ևս, անկախ Գետաշենի ենթաշրջանում ծավալվող դիմադրական շարժումից, վճռված էր…

ԱՅԴ ՊԱՅՔԱՐԸ ԴԱԴԱՐ ՉՈՒՆԻ

Հոգեբանական պայքարը մղվում է մինչ մարտական գործողությունները և շարունակվում ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո: Հիմնական խնդիրը հակառակորդի խմբային գիտակցության վրա ներգործության միջոցով յուրային կամքի պարտադրումն է` հասարակության, այդ թվում նաև ԶՈՒ-ի անձնակազմի գիտակցության կառավարման ու բռնակառավարման նպատակով:

ԹՈՒՐՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ըստ չինական գրավոր աղբյուրների` թյուրքալեզու ցեղերի նախահայրը՝ Թումին (Բումըն) խաքանը (առաջնորդը)գայլից է սերվել։ Նրա հայրը ազգությամբ եղել է հոն, իսկ մայրը՝ գայլ։ Թումինի տոհմից Աշինա «ազնիվ գայլ» իշխանի հպատակները կրում էին ոսկեգույն գայլի գլուխը պատկերող դրոշակներ, որպես ապացույց իրենց գայլային ծագման։ Նրանք արշավանքներն ու թալանը սովորաբար կատարում էին լիալուսնի ժամանակ։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԶՈՒ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել իրենց հայրենիքի շահերը և հայրենակիցների իրավունքները միասնաբար պաշտպանելու հնարավորությունից:
Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը` ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարևորագույն նվաճումներից մեկը հայոց բանակն էր:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ  ՕՀԱՆՅԱՆ

Հայոց բանակի պատմությունը գալիս է հազարամյակների խորքից: Ռազմատենչ, նվաճող ածականները երբեք չեն բնութագրել հային, սակայն հանուն իր հողի, հավատի ու արժանապատվության` միշտ էլ անվարան սուր է վերցրել ձեռքը և այն բանեցրել ոչ պակաս հմտությամբ: Վկան` բազում նշանավոր հաղթանակները, որոնք մեկընդմիշտ ամրագրված են համաշխարհային ռազմարվեստում: Ասել է թե` հայոց բանակը և՛ հին է, և՛ նոր, և՛ դարերի փորձառությամբ թրծված, և՛ պատանեկան աշխույժով լի:

ԴՅՈՒՑԱԶՆԱՄԱՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հայկական Թամանյան դիվիզիայի անվան զորամասի հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Ռուբիկ Միքայելյանն այն ինը հայորդիներից է, որի անձնական նվաճումը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։ Ռուբիկը, որ զբաղվում է սամբո ըմբշամարտով եւ բանակ է զորակոչվել անցած տարվա գարնանը ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտն ավարտելուց հետո, պառկած դիրքից 6500 արտակորում («փորի պրես») էր կատարել 2011թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի առթիվ։