Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ Լ. ԱՍՐՅԱՆ. «ԱՐՑԱԽՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ»

Մարտունակության հիմնական գրավականը կարգապահությունն է, գիտակցված նվիրումը ծառայությանը, աշխատանքին։ Գաղտնիք չէ, որ բարոյակամային բարձր հատկանիշներով օժտված մարդն ի զորու է հաղթել իրենից շատ ուժեղ, բայց արժանիքներից զուրկ մարդուն։ Մենք Արցախյան պատերազմում հաղթեցինք մեր մարտիկների բարոյակամային բարձր հատկանիշների, գաղափարական համոզվածության ու նվիրվածության շնորհիվ։ Քանակով զիջում էինք հակառակորդին, բայց մեզ խեղդում էր հաղթելու ձգտումը և կռվելով, պաշտպանելով յուրացնում էինք գաղտնիքները։ Իհարկե, հեշտ չէր, ու շատերն իրենց ջահել կյանքը զոհեցին։ Բայց նրանց կորստյան ցավն ու կսկիծը մեզ այսօր ստիպում են չնահանջել, բաց չթողնել ձեռքբերումները։ Ու չշեղվելով ուղենշից` մենք ձգտում ենք միշտ բարձր պահել զինվորի ոգին։ Միասին սովորում ենք, միասին աշխատում ու հանգստանում։

ԴԱՐԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ

Նոր սերունդը թերևս չպատկերացնի այն մեծ ուրախությունն ու ոգևորությունը, որ մենք մեր փոքրիկ ընկերախմբով ապրեցինք հեռավոր 1987թ. ձմռանը, երբ Ծաղկաձորի սպորտբազա տանող ճանապարհին ձյան մեջ խրված «Նիվա» մակնիշի մեքենայի մեջ տեսանք մեր կուռքին՝ Յուրի Վարդանյանին։ Այդ օրը երբեք չեմ մոռանա։ Եվ բոլորովին էլ կարևոր չէ, թե ինչպես մի քանի ընկերով, քրտնամխած օգնեցինք ձների միջից դուրս հանելու օլիմպիական չեմպիոնի մեքենան։ Կարևորն այն է, որ մենք երջանիկ էինք. նախ՝ մեզ բախտ էր վիճակվել մոտիկից տեսնելու լեգենդար մարզիկին, և որ գիտակցում էինք՝ այդ օրվա հուշը մեզ ուղեկցելու է մեր ամբողջ կյանքում։

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑԱԾ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Խոստովանում եմ, որ ինձ համար տհաճ է գրել այս գրախոսությունը Նորման Սթոունի աշխատության մասին: Առաջին հերթին, որ այն իսկապես թույլ, իսկ որոշ դեպքերում բացահայտ կեղծ գիրք է, և երկրորդ, որ հեղինակը ժամանակին ինձ համար եղել է վառ, ոչ հասարակ և համակրելի պատմաբան: Նա կարողանում էր գնահատել փաստերը, փայլուն կերպով վերլուծել աղբյուրներն ու գրականությունը, Առաջին համաշխարհային պատերազմի ռուսական ռազմաճակատի վերաբերյալ նրա աշխատանքը երևույթ էր անգլալեզու գրականությունում:

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԹ Է ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ

Աքրամ Այլիսլին արժանի է, որ յուրաքանչյուր հայ իմանա նրա անունը: Ադրբեջանի ժողովրդական գրող, սցենարիստ և թատերագիր, Հեյդար Ալիևից «Փառքի շքանշան» ստացած վաստակաշատ մտավորական, որը կյանքի մայրամուտին` 75 տարեկանում, խիզախեց ճշմարտությունն ասելու հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
Այլիսլին բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, սցենարների եւ վեպերի հեղինակ է, 2005թ. ընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր: Գրական ասպարեզ է մուտք գործել 1959թ. հրատարակած բանաստեղծությունների գրքույկով:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է...

Պաշտպանության բանակի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր զորամասը կրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը։ Վերջին երկու տարիներին անընդմեջ ճանաչվելով լավագույն մոտոհրաձգային զորամաս՝ պարգևատրվել է համապատասխան պատվադրոշով։ Զորամասի կազմավորման հիմքը կազմում են 1990թ. ընկերական շրջապատի և թաղի տղաների համախմբումից ստեղծված ինքնապաշտպանական ջոկատները։

ԾԱՌԱՅԵԼԸ՝ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ

Եթե գնդապետ Ժ. Պողոսյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը լավագույնն է պաշտպանության բանակի կազմում, ուրեմն իրենց ծառայական պարտականությունները, հրամանատարի առաջադրած խնդիրները բարեխղճորեն են կատարում ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց ենթակա անձնակազմերը։ Մի շարք սպաների հետ զրուցելուց հետո ինձ համար պարզեցի, որ զորամասը համալրված է բանիմաց ու գործին նվիրված մասնագետներով, իսկ առաջադրանքների կատարման հիմնական ծանրությունը կրողները պատերազմի բովում թրծվածներն են։

ԴԵՊՔԸ ՏԵՂԻ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ, ԵԹԵ...

Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր արտակարգ պատահար մերկացնում է ծառայության ինչ-որ օղակում տեղ գտած թերություն: Առավել ևս, երբ այդ պատահարի հետևանքով մարդ է զոհվում: Համանման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է վերլուծել կատարվածի պատճառները, հայտնաբերել թերացումները և գտնել դրանք վերացնելու ուղիները: Ստորև մենք կփորձենք պատասխանել այն հարցին, թե ի՞նչ ընդհանուր թերացումներ են բացահայտվում ներկայացվող արտակարգ պատահարի դեպքում: