Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

«ՍՊԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ԴԱՆԱԿՈՎ»

15. Ստիպել վագրին լքել սարը:
Վագրին հրապուրել, որ սարից իջնի հարթավայր: Հակառակորդին դուրս քաշել իր հենակետից:
ա/ Վագրին հրապուրելով սարից հարթավայր իջեցնել` վերջինիս վնասազերծելու համար:
բ/ Վագրին դրդիր սարից իջնելու, որպեսզի հետո առանց ջանքերի գրավես սարը /և այդպիսով հաղթես վագրին/:
գ/ Վագրին թուլացնել` հեռացնելով նրան իր կարևորագույն հենարանից:
դ/ Մեկուսացման ստրատագեմ: Վագրին հեռացնել նրանցից, որոնց նա պաշտպանում է, իսկ հետո նրանց հեշտությամբ վնասազերծել:

ԱՄՐՈՑԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

18-րդ դարի կեսերին Այսրկովկասի ռազմաքաղաքական իրադրությունը նկատելիորեն փոխվեց: Ինչպես պատմության թատերաբեմում Նադիր շահի հայտնվելը, այնպես էլ նրա հեռանալը շրջադարձային եղավ տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում նաեւ հայերի համար: Պարսկաստանի հզորությունը ժամանակավոր վերականգնած եւ հայ մելիքների բոլոր իրավունքները ճանաչած շահի սպանությունից (1747 թ.) հետո վերսկսվեցին գահակալական կռիվները, ինչից օգտվելով զգալի ինքնուրույնություն ձեռք բերեցին ծայրամասային իշխանությունները: Արեւելյան Հայաստանի տարածքում ձեւավորվող Երեւանի, Նախիջեւանի, Գանձակի եւ Ղարաբաղի իշխանությունները զինված հակամարտության մեջ էին միմյանց ու հարակից այլ իշխանությունների հետ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ

Հարց է ծագում` որո՞նք են այն կայսրությունները, որոնք Դանիել մարգարեի տեսիլքում նկարագրված են որպես ոսկե, արծաթե, պղնձե, երկաթե և խեցե: Այս տեսիլքի ընդունված մեկնաբանության համաձայն` ոսկե գլուխը, ինչպես և ասում է Դանիելը, խորհրդանշում է Բաբելոնյան կայսրությունը, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 605-539թթ.: Արծաթե կուրծքը խորհրդանշում է Մեդա-Պարսկական կայսրությունը, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 539-331թթ.: Իսկ ահա պղնձե ազդրերը խորհրդանշում են հունական` Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը` մ.թ.ա. 331-168թթ.:

ԶԻՆՎՈՐԻ ԱՐԴԱՐ ՎԱՍՏԱԿԸ

Ավարտված ուսումնական փուլը գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասի համար բավական հաջող էր: Ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարեցին ուսումնական ծրագրով նախատեսված միջոցառումները` տեսական ու գործնական պարապմունքները, ճամբարային հավաքները, մարտավարական զորավարժությունները: Զորամասի հրամանատարությունը կարևորում է հատկապես այն իրողությունը, որ թե՛ հրետանավորները և թե՛ հրաձգային ու զրահատեխնիկական գումարտակների ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողները բարձր արդյունքներ ցույց տվեցին կրակայինից, մարտավարությունից, մարտավարամասնագիտական պատրաստությունից:

«ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ»

Փոխգնդապետ Ա. Գասպարյանի հրամանատարությամբ գործող զրահատանկային գումարտակի անձնակազմը պատասխանատու է զորամասի հզոր մարտական տեխնիկան՝ տանկերը, ՀՄՄ-ները շահագործելու, պահպանելու, տեխնիկական եւ մարտական սպասարկում իրականացնելու համար: Հարկ եղած դեպքում հենց այդ մեքենաներն են ապահովելու հակառակորդի զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի խոցումը, մեր ստորաբաժանումների առավել ապահով առաջխաղացումն ու պաշտպանությունը: Գումարտակում գիտակցում են, որ նշված նպատակները հաջող իրականացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ են հմուտ եւ բանիմաց մասնագետներ:

ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՊԿ-Ի ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 26-ից 27-ը Երևանում կայացավ Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» խորագրով, որը կազմակերպել էին ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ), ՀԱՊԿ-ի քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: Պետք է նշել, որ Ֆորումին ներկա էին փորձագետներ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Երևանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից: Ֆորումին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ

Քաղաքագիտական շրջանակներում այսօր շրջանառվում է այն տեսակետը, որ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունները պայմանավորված են աշխարհաքաղաքական հզոր ուժերի` Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի քարտեզը վերաձևելու միջոցով Մեծ Մերձավոր Արևելք ստեղծելու ցանկությամբ: Այդ Մեծ Մերձավոր Արևելքի սահմանները պատկերված են 2007թ. ամերիկյան «Armed Forces Journal» ամսագրում գնդապետ Ռալֆ Պետերսի հեղինակած «Արյունոտ սահմաններ. ինչքան ավելի լավ տեսք կարող էր ունենալ Մերձավոր Արևելքը» հոդվածում: