Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԶԱՆԳԵՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՋԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ

1918 թվականը մարդկության պատմության մեջ հայ ժողովրդի համար գուցե լիներ մահվան թվական, եթե Աստծո կամեցողությամբ սրբազան քաջերին տրված զորությամբ չկատարվեր, ինչպես հիմա ասում են` «Սարդարապատի հրաշքը»:
Մարդկության պատմության մեջ իր նախադեպը չունեցող 1915 թվականի ազգասպանությունից հետո` 1918 թվականի հունվարի վերջին, օգտվելով Կովկասյան ռազմաճակատում ստեղծված իրադրությունից (ռուսական զորքերը հեռացել էին ճակատից), խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, թուրքական զորքն սկսեց արշավել դեպի Անդրկովկաս` նպատակ ունենալով արեւելահայությանը ե՛ւս բնաջնջելու եւ պայմաններ ստեղծելու Մեծ Թուրանի թյուրքական պետության կառուցման եւ պանթուրքական գաղափարախոսության իրագործման համար:

ԻՄ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԴԱՍԵՐԸ

…Ես հասկացա, որ հայրենիքի զինվոր լինում են ոչ թե երկու տարով, այլ ընդմիշտ, որ հայրենիքի պաշտպանության գործում բոլորն էլ անելիք ունեն, որ զինվորը երկրի համար թիվ մեկ արժեքն է, որ զենք բռնելը տղամարդու գործ է, որ լավ ընկերներ ունենալը հարստություն է, որ բանակային ընկերությունը եղբայրություն է և անմոռաց է, որ… Որ Հայրենիքը քաղցր է, ու հայրենիքը պաշտպանելը սուրբ գործ է…

ԹԱԹԵՐՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Օրերս Երևանում տեղի ունեցավ «Առաջին միջազգային թաթագիտական գիտաժողովը», որին մասնակցում էին մոտ 40 գիտնականներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լեհաստանից և այլ երկրներից: Ինչպես իր խոսքում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, «գիտաժողովը առաջին անգամ մի վայրում ի մի էր հավաքել թաթագիտության ողջ սերուցքը»:

«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է»

Շատ բարձր եմ գնահատում մեր հայ զինվորների աչալուրջ և զգոն նվիրվածությունը հայրենիքին: Մայրաբար խորհուրդ կտամ` պատմությունից դասեր քաղել: Երբեք չմոռանան, որ իրենք հերոսական անցյալ ունեցող հայ ժողովրդի զավակներն են: Ազատագրված Արցախը դրա վառ ապացույցն է, որը մեր պահանջատիրության առաջին քայլն է: Թող միշտ զորավիգ լինեն մեր տառապած, բայց հաղթական հայ ժողովրդին ու հայրենիքին, քանի որ հայրենասիրությունը նախ և առաջ արժանապատվության խնդիր է:

ԴԱՐԵՐԻՑ ԵԿՈՂ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

-Անցյալ տարի Արմավիրի Ակնալիճ գյուղում հանդիսավորությամբ բացվեց «Եզդիների սրբատեղի» տաճարը: Սա աշխարհում երկրորդ նմանատիպ հոգևոր կառույցն է: Մեր ժողովրդի հիմնական սրբատեղին գտնվում է Իրաքի հյուսիսում և կոչվում է Սուրբ Լալեշ,- այսպես սկսեց իր խոսքը եզդի ժողովրդի զավակ Ուսուբ Սարհանգյանը:

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ` ՓԱՌԱՊԱՆԾ ՀԵՐՈՍԻՆ

Մեծն Գարեգին Նժդեհն ասում էր` իր Մեծ մեռելների պաշտամունքը չունեցող ազգերը դատապարտված են կործանման: Այդ նրանք են, որ և՛ կենդանության օրոք, և՛ մահվանից հետո իրենց ոգեղեն ներկայությամբ առաջնորդում են իրենց ժողովրդին, անմնացորդ նվիրումի և անձնազոհության ճանապարհ են ցույց տալիս: Այդ Մեծ անհատներից մեկի, երկու հարյուրամյակների համաշխարհային հետախուզության լեգենդ, դեռևս կենդանության օրոք Խորհրդային Միության բարձրագույն պարգևի` Հերոսի կոչմանն արժանացած, բոլոր ժամանակների բացառիկ հետախույզներից Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն օրերս ամրացվեց Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների լեզվահասարակագիտական համալսարանի պատին:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՕԴԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԿՁԱԽՈՂՎԵՆ

Եթե ասենք, որ ազգային բանակի զորատեսակներից ամենամարտունակը հակաօդային պաշտպանության զորքերն են, հնարավոր է՝ վիրավորենք մյուս զորատեսակների, ասենք՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային կամ էլ զրահատանկային զորքերի զինծառայողների ինքնասիրությունը: «Մենք ինչո՞վ ենք պակաս ՀՕՊ-ի տղերքից» արդարացիորեն կասեն նրանք: Ասում եմ արդարացիորեն, որովհետև մեր երկրի փորձադաշտերն այնքան մեծ չեն, որ նրանք զորավարժությունների ժամանակ կարողանան ցուցադրել իրենց ողջ ուժն ու հնարավորությունները: Այդ ամենը նրանք կարող են անել հնարավոր պատերազմի ժամանակ, իսկ ՀՕՊ զորքերը, որ ՀԱՊԿ անդամ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության մաս են կազմում, պարբերաբար մասնակցում են համագործակցության անդամ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության ընդարձակ վարժարաններում անցկացվող զորավարժություններին, որտեղ ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունք՝ արժանանում են խստապահանջ մասնագետների հիացմունքին, ապացուցում, որ օժտված են մարտավարամասնագիտական բարձր ունակություններով և անհրաժեշտության դեպքում կարող են հուսալիորեն պաշտպանել ՀԱՊԿ անդամ երկրների հարավային սահմանները: