Ուշադրության կենտրոնում

Փաստավավերագրության միջազգային ակադեմիան(ՓՎՄԱ), որի կենտրոնական գրասենյակը Մոսկվայում է եւ մասնաճյուղեր ունի աշխարհի բազմաթիվ երկրներում (Հայաստանյան մասնաճյուղն զբաղվում է հիմնականում հայ ժողովրդի պատմության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառների ուսումնասիրման և հանրահռչակման հարցերով), համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց հետ, որոնք մեծ ներդրում ունեն այդ կարևոր ու շնորհակալ գործում:

Անտառի համասեռ զանգվածում քարաշեն գետնատնակը միանգամից է աչքի ընկնում: Առանց նախամուտքի, նեղլիկ պատուհաններով, ժլատ լուսավորությամբ, մենակ, բայց ձիգ կանգնած կացարանը պաշտպանական շրջանի ամենաբարդ հատվածում է: Ներսում` ոչ մի ավելորդություն:

Մարտադաշտում որոշիչ և ամենահուժկու հարվածն, ինչպես հայտնի է, օդուժն է հասցնում: Եվ համապատասխան պաշտպանություն չկիրառելու դեպքում կորուստներն ու ավերածությունը հսկայական կարող են լինել: Ուստի ՀՕՊ զորքերին վերապահված է կարևորագույն մի գործառույթ՝ ամուր վահան կազմելով՝ թույլ չտալ հակառակորդի օդուժին զարգացնել հարձակումը:

«Դիտակետ» ծրագրի արդյունքներն ամփոփելու համար փետրվարի 3-ին պաշտպանության նախարարություն էին եկել 2017թ. ամռանը զորացրված և անանուն հարցմանը մասնակցած 350 երիտասարդներ: