Ուշադրության կենտրոնում
25 տարի առաջ՝ 1993թ. գարնանը, նախապես մանրակրկիտ ու գրագետ մշակված ռազմագործողության պլանի համաձայն՝ հայկական ուժերը երեք ուղղությամբ գրոհեցին ադրբեջանական որջի վերածված Քելբաջարի ուղղությամբ: 1993թ. մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել էր հյուսիսարևմտյան ճակատում:
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում ենք: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Մկրտչյանի ուղեկցությամբ մեկնում ենք առաջնագիծ: Գարնանային անձրևները ամբողջ ճանապարհը դարձրել են դժվարանցանելի:
Քննարկումներից ու լրամշակումներից հետո հաստատվեց բանակի արդիականացման 2018-2024 թթ. նոր՝ յոթնամյա ծրագիրը: Մարտի 19-ին հրապարակվեց ռազմավարական ուղեցույց-փաստաթղթի ոչ գաղտնի մասը:
Դուռը բացվեց, ու երիտասարդ զինվորականը ներս մտավ` «Մարտական խաչը» կրծքին: Մենք խմբագրի աշխատասենյակում «Հայ զինվորի» գալիք համարն էինք քննարկում: Մի քանի վայրկյան` եւ բոլորս նկատեցինք «Մարտական խաչը»: Ու ասես հրամանով` կտրուկ ոտքի կանգնեցինք: Զինվորականը շփոթված ժպտաց:
«Մուտքը խստիվ արգելվում է». դռան վրա փակցված այս գրությունը հուշում է, որ ՀՕՊ զորամասի ամենագաղտնի հատվածում ենք: Տեսախցիկները վերահսկում են երկար միջանցքը: Գանձապահարան հիշեցնող սենյակում միշտ կիսամութ է. ցերեկային լույսը մեկուսացված է ձգած սեւ վարագույրներով: «Օդային դիրքապահների» հրամանատարական կետն է:
Գնդապետ ՍՈՂՈՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հրամանատարությամբ գործող զորամասը 2017թ. արդյունքների ամփոփումից հետո ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն կատարող լավագույն զորամասերի մեջ ճանաչվել է երկրորդը: