Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՐԴՅՈ՞Ք ՌՈՒՍԱՍՏԱՆՆ «ԱՆՏԵՍԱՆԵԼԻ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ Է ՎԱՃԱՌԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ

Արևմտյան մամուլում հրապարակված մեղադրանքների համաձայն` չինական հինգերորդ սերնդի J-20 կործանիչում կիրառվել են այնպես էլ կյանքի չկոչված ռուսական МиГ-1.44. նախագծի մի շարք տարրեր: Նման պնդումների հիմք են ծառայում հատկապես պոչամասի աերոդինամիակական լուծումների ասպարեզում երկու ինքնաթիռների մի շարք նմանությունները, որոնք տարեսկզբին J-20-ի առաջին իսկ թռիչքներից հետո աղմկոտ քննարկման առարկա դարձան ամբողջ աշխարհում:

ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԻԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ 2009-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 270 ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻ

MAKC-2011 միջազգային ցուցահանդեսում հայտարարելով այդ մասին, ՌԴ վարչապետը Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանն այսօր աշխարհում չորրորդն է տիեզերքի յուրացմանն ուղղված պետական հատկացումների գծով, իսկ աերոտիեզերական համալիրի զարգացումը Ռուսաստանի ռազմավարական առաջնահերթություններից է: Ըստ այդմ, համալիրի զարգացմանն ուղղված պետական հատկացումները շարունակվել են նաև ճգնաժամի ամբողջ ընթացքում, ինչի շնորհիվ աերոտիեզերական բոլոր կարևոր նախագծերի մշակման աշխատանքները չեն ընդհատվել:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԶԻՆՎՈՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ԻՐ ՆՈՐ ԼՐԱԿԱԶՄԸ

Լրակազմը, որը բաղկացած է խոցման, պաշտպանության, ղեկավարման, կենսա- և էներգաապահովման համակարգերից, բոլոր առումներով գերազանցում է ժամանակակից արտասահմանյան նմանակներին: Հանդերձանքի լրակազմի մշակման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է ղեկավարման համակարգին, որը մարտիկին կապում է ցանցակենտրոն համակարգին և թույլ է տալիս մշտական կապի մեջ գտնվել հրամանատարական բարձր օղակների հետ:

ԼԻԲԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԵԼ Է 4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ

«Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայտարարել է, որ Լիբիան ճարակած քաղաքացիական պատերազմի հետևանքով «սառեցվել» են Լիբիային ռուսական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրերը: Ռուսաստանը կրել է 4 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս:

ՀՈՒԼԻՍԻՆ ԱՄՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 թվականի հուլիսին Միացյալ Նահանգների բանակում գրանցվել է 32 ինքնասպանություն: Ոչ մի ամիս այդքան ինքնասպանություն չէր գրանցվել 2009 թվականից ի վեր, երբ, ի տարբերություն ԱՄՆ զինված ուժերի մյուս զորատեսակների, Ցամաքային զորքերի հրամանատարությունը գաղտնազերծեց ինքնասպանությունների վիճակագրությունը:
2011 թվականի 7 ամիսների ընթացքում ԱՄՆ զինված ուժերում իր կյանքին վերջ է տվել 151 զինծառայող: Եվս 12 դեպքերի հետաքննությունը դեռ չի ավարտված, և դրանք առայժմ որակավորվում են որպես «ենթադրյալ ինքնասպանություններ»:

«MAKC-2011» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՊԱՐԶՎԵԼ Է, ՈՐ...

Արդեն իսկ կնքված 7 երկարաժամկետ պայմանագրերի համաձայն` ՌԴ զինված ուժերը մինչև 2020 թվականը կստանան 450 նոր ռազմական ուղղաթիռներ: Այդ մասին հայտարարել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Պետրովը:
Նա հավելել է, որ ընկերությունը ՌԴ պաշտպանության նախարարության հետ կնքել է ևս 3 կարճաժամկետ պայմանագիր, իսկ ԿԱ-52 ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը լրամշակման փուլում է:

ՀԱՅ ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԿՈԹՈՂԸ

Հայոց պատմությունը հարուստ է պատերազմներով, ճակատամարտերով ու պարտիզանական կռիվներով: Դրանք տեղի են ունեցել հայ ժողովրդի` թե՛ պետականություն ունենալու շրջանում եւ թե՛ օտար լծի տակ գտնվելու պայմաններում:
Պահպանվել են բազմաթիվ տաղանդավոր զորավարների եւ զինվորականների անուններ, նրանց սխրագործությունների պատմություններ: Պահպանվել են նաեւ պատերազմների եւ ճակատամարտերի նկարագրություններ, որոնք խոսուն վկայություններն են հայ ռազմագիտական տաղանդի: