Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԿԱՊՎԱԾՆԵՐԸ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները:

ՄԵ՛Կ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸ

Ստորեւ տպագրում ենք ռուս քաղաքագետ, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը՝ հրապարակված ռուսաստանյան «Վոյեննո-պրոմիշլեննիյ Կուրիեր» պարբերականում: Այս անգամ թեման ադրբեջանական զինուժն է: Հեղինակը Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրենն է: Հոդվածում նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանային հնարավոր զարգացումներին, մասնավորապես՝ ռուս-թուրքական հնարավոր ռազմական հակամարտությանը եւ դրանց մեջ Ադրբեջանի ու Հայաստանի ներքաշմանը:

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 9 խախտում և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ԱՊՐԻԼԻ 2-ԻՑ 5-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին տեղեկանք:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆ

Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով« որ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ© օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի Առաջին Լրացուցիչ Արձանագրության 79-րդ հոդվածի համաձայն լրագրողները համարվում են քաղաքացիական անձինք և զինված ընդհարումների ժամանակ օգտվում քաղաքացիական անձանց համար վերոհիշյալ կոնվենցիայով սահմանված պաշտպանությունից՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է առաջնագծում մասնագիտական պարտականությունները կատարող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց« ինչը կարող է նրանց« որպես կոմբատանտ« հակառակորդի կողմից թիրախավորելու առիթ հանդիսանալ:

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ ԵՆ ԶՈՀԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և Պաշտպանության բանակը հրապրակում են ապրիլին Արցախում մարտերի ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների անունները։