Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԸ՝ 5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Հունիսի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2016թ. աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորում: Այցելության ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել որոշ մանրամասներ բանակային զորամիավորման կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: Նուբարաշեն զորավարժարանում օտարերկրյա ռազմական կցորդներին ցուցադրվել են տարբեր հրաձգային զինատեսակներ, ապա ընձեռվել է դրանք փորձարկելու հնարավորություն:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ և ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքները, նախանշվել են աշխատանքային հետագա ծրագրերը:

ԱՅՑ ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ ռազմաարդյունաբերական ձեռնարկություններից մեկում, որտեղ մասնակցել է նոր արտադրամասի բացմանը:
Ողջունելով արարողության մասնակիցներին և ձեռնարկության աշխատակազմին՝ ՀՀ պաշտպանության նախարարը փաստել է՝ որ տարեցտարի հետևողականորեն ընդլայնվում են հայրենական ռազմարդյունաբերության հնարավորությունները եւ համոզմունք հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և զինված ուժերին աջակցող այլ կազմակերպություններ շարունակաբար կզարգացնեն իրենց հնարավորությունները՝ թողարկվող արտադրանքով նպաստելով զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՒ ԳՇ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բանակային զորամիավորումների հրամանատարներ:

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

Օրերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը ՀՀ Տավուշի մարզի` Չինարի բնակավայրի հատվածում անցկացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՊՆ պատվերով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում հատկացված տեղերի համար:

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Անցած շաբաթ աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը: