Նորություններ
Օգոստոսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված օգոստոս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին:
Նորից ուղեւորվեցինք ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան հատված: Քառօրյա պատերազմից հինգ ամիս անց ի՞նչ է արվել զինվորի անվտանգ եւ ապահով ծառայության համար: Տեսանք իրականացված շինարարական մեծածավալ աշխատանքներ, վերակառուցված դիրքեր, ներդրված տեխնիկական միջոցներ…
Օգոստոսի 27-ին Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարան ընդունված առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունն էր: Ներկա էին ՀՀ ԶՈՒ ավիացիայի, ՀՕՊ-ի, Կ եւ ԱԿՀ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորությամբ:
Առաջին անգամ օրթոպեդ- ինժեներ Մկրտիչ Գինոսյանի անունը լսեցի տարիներ առաջ, երբ հարցազրույց էի անում ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանի հետ: Նա անթերի էր քայլում, և ապշած մնացի, երբ իմացա, որ Արցախյան պատերազմի ժամանակ 20-ամյա տղան կորցրել է ոտքը:
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը Աստանայում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին և ռազմաօդային ուժերի հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքին: