Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊՆ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է երկօրյա շտաբային մարզում, որի նպատակն էր ստուգել զորամիավորման կառավարման համակարգի վիճակը, կառավարման մարմինների պատրաստության աստիճանն ու զորքերի կառավարման ապահովման ունակությունները:

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-8-ը կմասնակցի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ արխիվային տեղեկատվության կիրառման եւ փոխանակման, ինչպես նաեւ միասնական միջարխիվային տեղեկատուի ստեղծման հարցերի քննարկմանը:

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ սեպտեմբերի 7-9-ը Մոսկվայում կմասնակցի հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ բանակցություններին:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ԱՐՄԻԱ-2016» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրությունը սեպտեմբերի 6-11-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում կմասնակցի ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:

3-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շրջանակում սեպտեմբերի 6-ին մեկնարկել է մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժություն։

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՕՐ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների դիմումներն ու հարցերը ուղղված ՀՀ պաշտպանության նախարարին բազմաբնույթ էին և ներառում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտները:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Սեպտեմբերի 2-ն է, ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձը: Մարդաշատ է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը: Երիտասարդները պարզել են «Արցախը տարածք չէ, այլ` հայրենիք», «Սա Հայաստան է, եւ վերջ», «Լավագույն խաղարարները մեր զինվորներն են» (այս մեկը ռուսերեն), «Անկախությունը պարգեւ չէ, այլ նվաճում», «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը» պաստառներ: Եվ ապրիլյան պատերազմից ամիսներ անց այս բառերն ավելի քան խոսուն են: