Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՈՒԺԸ

Մայրաքաղաքի գլխավոր հրապարակին հարակից փողոցներում են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի մասնակից ստորաբաժանումները: Համահավաք նվագախումբը շարային քայլերգի կատարմամբ զբաղեցնում է իր տեղը Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Զինվորական նվագախմբի նվագի ներքո սկսվում է զորահանդեսի շարասյուների մուտքը դեպի Հանրապետության հրապարակում նախատեսված տեղերը։ Համապետական նշանակության հանդիսությունը դիտելու են եկել մեր երկրի հազարավոր քաղաքացիներ, հայրենակիցներ Արցախից և սփյուռքից, օտարերկրյա հյուրեր:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԶՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ` ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտական, շարքային կազմի ողջ անձնակազմին, ՀՀ ԶՈՒ քաղծառայողներին և բանվոր-ծառայողներին:

ԱՐՄԵՆ ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆ. ԶԻՆՎՈՐԸ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆ ՈՒ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԿ… Սրանք ինձ համար բացարձակ արժեքներ են, իսկ Անկախության օրը` ամենասպասված, ամենասիրելի ու պաշտելի տոներից մեկը: ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԲԱՆԱԿ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ» ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Առաջնորդության դպրոցի» 2016-2017թթ. դասընթացի մասնակիցների հետ:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԱՆԱՅՔ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում սեպտեմբերի 16-ին մեկնարկել է «Կանայք զինված ուժերում» թեմայով դասընթաց, որն անցկացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի օժանդակությամբ:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ուսանողական և պրոֆեսադասախոսական կազմի հետ:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է Գիորգի Սագանելիձեին Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: