Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Հունվարի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ, որը Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:

ՀՀ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԸ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2016 թվականի արդյունքներն ու նախանշվել 2017 թվականի խնդիրները: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում էր ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է 2016թ. Հայաստանի պաշտպանական գերատեսչության գործունեությունը ռազմաքաղաքական հարաբերությունների, զինված ուժերի զարգացման, միջազգային ռազմական համագործակցության, միջազգային խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 118 ՕՐԸ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ՊՆ վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախարարը ամփոփեց իր պաշտոնավարման հարյուր տասնութ օրը, անդրադարձավ ձեռքբերումներին, մեկնարկած ծրագրերին ու անելիքներին:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը: