Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԶՈՐԱՑՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրվում են զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ «Թեժ գծով» ստացված ահազանգերը: Խնդիրը հանրային հնչեղություն է ստացել հատկապես հանրապետության բուհերում ուսման վարձի մասնակի փոխհատուցման արտոնությունից օգտվողների շրջանակը պարզելու առումով:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԿԽԹԱՆԻ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերությունում։

ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆ. ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է, ԶՈՐԱՑՐՎԱԾԸ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱՏԱՐԵԼ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն արձագանքել է Թալիշի ուղղությամբ թշնամու ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ադրբեջանական հերքումներին:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԻՐԱՆ

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է «Ալիք» թերթի խմբագրատուն:

ԴԻՎԵՐՍԻՈՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է. ԳԵՐԵՎԱՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է 900005001186 «ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ» ՀԱՇՎԵՀԱՄԱՐԸ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը: Այսուհետ բոլոր գործատուները և դրոշմանիշային վճար ինքնուրույն կատարող անձինք 1000-ական դրամները պետք է փոխանցեն վերոնշյալ հաշվեհամարին:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: