Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ «ԵՍ ԵՄ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Հուլիսի 4-ին Երևանում ամփոփվել են «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված քննարկումների շրջանակում հասարակական կազմակերպության անդամները եղել են հանրապետության մարզկենտրոններում, հանդիպել տեղի բնակչության հետ և ներկայացրել ծրագրերը, դրանց պայմանները, ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները:

ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Հուլիսի 1-ին Կոտայքի զինվորական կոմիսարիատի բակում առանձնահատուկ աշխուժություն էր. վաղ առավոտից սկսվել էր զինակոչիկների հոսքը: Նրանց արդեն սպասում էին զորակոչային բաժնի սպաներն ու բուժհանձնաժողովը՝ Կոտայքի զինվորական կոմիսար, գնդապետ Հրաչյա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

ՈՒՍ ՈՒՍԻ ՏՎԱԾ...

Հայոց հողում զորակոչ է…

Զորահավաքակայանում ենք: Հանրապետական հավաքակայանի զորակոչի բաժնի պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը նշում է, որ կազմ ու պատրաստ են նորակոչիկներին դիմավորելու. նախապատրաստական բոլոր աշխատանքները լիարժեք կատարված են:

ԶՈՐԱԿՈՉԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Զրույց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր ՀԵՆՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Պաշտպանության նախարարությունում հուլիսի 3-ին նիստ էր գումարել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհուրդը: Այն վարում էր պաշտպանության նախարար, հիմնադրամի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԲՐՅՈՒՍԵԼ

Հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2017թ. համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 29-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում Աֆղանստան խաղաղապահ առաքելության մեկնող ՀՀ զորախմբի անդամների համար անցկացվեց սեմինար-քննարկում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին առնչվող թեմաների շուրջ: