Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

...ՔՈ ՏԻՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ

Մեր բանակի 26-ամյա տարեդարձի օրերին, վերջին զորակոչիկը ճանապարհվեց զորամաս, ու 2018-ի առաջին զորակոչն ավարտվեց։ Դու ավելի երիտասարդ ես, դու չես տեսել, թե ինչպես կազմավորվեց ազգային բանակը, ինչպես հայ տղամարդիկ խորհրդային բանակի համազգեստի փոխարեն հայկական ազգային բանակի համազգեստ հագան։

ԱՅՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական զինվորական հոսպիտալ:

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին:

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՋՐՕՐՀՆՅԱՑ ԽԱՉԸ` ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Փետրվարի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվեց ջրօրհնեքի կարգ, որին մասնակցում էր ՌՈ կենտրոնական ապարատի ողջ անձնակազմը: Ներկաները աղոթք հղեցին առ Աստված՝ Հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար:

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՔՍԻԿԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը` ք. Մոսկվա):

«ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2018»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից 31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ Միացիալ շտաբում, մասնակցել է Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2018թ. պլանով նախատեսված օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների նախապատրաստմանը, «Մարտական եղբայրություն-2018» պայմանական անվանումով զորավարժության օպերատիվ ռազմավարական իրադրության քննարկմանն ու հայ-ռուսական երկկողմ բանակցություններին:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցություններին: