Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԵՍՊԱՆԻՆ

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Անպատժելիությունն այլևս պատմություն է: Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումը արդարության և օրինականության գերակայության ապահովումն է, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը:

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2018թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:

ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման ու կանոնակարգերի մշակման աշխատանքային քննարկումներին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարություն են դիմել մի շարք մատակարար կազմակերպություններ, խնդրելով ուշացման տույժեր չկիրառել ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերի գնման ժամանակացույցով մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված խմբաքանակների նկատմամբ` հիմնավորելով, որ պայմանագրերին կից համաձայնագրերը կնքվել են ս.թ. ապրիլի 27-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում, և ներքաղաքական զարգացումների հետ կապված հնարավոր չի եղել լիարժեք կատարել պայմանագրային պարտավորությունները:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ Է

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գալստյանի գլխավորած աշխատանքային խումբը Աստանայում մասնակցում է հունիսի 18-20-ը անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի տեղագրական ծառայությունների համակարգող կոմիտեի հերթական նիստին: