Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և ՀՀ-ում պաշտպանության հարցերով Իտալիայի դեսպանության կցորդ, բրիգադի գեներալ Ալֆոնսո Միրոյին ու կցորդի տեղակալ, ռազմածովային ուժերի կապիտան Կուրցիո Պաչիֆիչին` վերջիններիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` Մոսկվա):

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շեֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑ

Վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով եւ հեռուստատեսությամբ քննարկումների առարկա էր դարձրել հայ-նախիջեւանյան շփման գոտում արձանագրված դիրքային տեղաշարժը: Ադրբեջանական կողմը, խեղաթյուրելով իրականությունը, հայտարարում էր հայկական ԶՈՒ կողմից վերահսկվող ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքների ու մարտական հենակետերի «ազատագրման» մասին:

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ

ՀՀ զինված ուժերում հունիսի 3-ից 9-ը անցկացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը: Նախնական փուլերը հաղթահարած թիմերն ու մարզիկները համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլում իրենց ուժերն են չափել 7 մարզաձևերում՝ ռազմամարզական քառամարտ, եռամարտ, կողմնորոշում, ռազմականացված կրոսավազք, հրաձգություն, սպայական եռամարտ և դանակի նետում:

ԿԱԹԻԼ, ՈՐ ՕՎԿԻԱՆՈՍ ԱՐԺԵ

Աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանի եւ դուդուկահար Արտավազդ Թադեւոսյանի համագործակցության մասին իմացա համացանցից: Ու սկսեցի տեղեկություններ հավաքել Արտավազդ Թադեւոսյանի մասին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները հունիսի 12-ից 14-ը Մինսկում կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պայքարի զորքերի պետերի համակարգող կոմիտեի հերթական նիստին և զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին: