Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխն է մեկնում ծառայության։ Համապետական միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով նախապատրաստական մեծածավալ աշխատանք է տարվել, որի արդյունքում զորամասերը կհամալրեն ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդները։

ՍԱՀՄԱՆԸ՝ ԱՄՈՒՐ, ՕՋԱԽԸ՝ ՇԵՆ

Գյուղի անունը Բարձրունի է:

-Ի՞նչն է բարձր,- հարցնում եմ Իրինա Հակոբյանին: Հենց նա պիտի ինձ պատմի սահմանամերձ գյուղի ու իր ընտանիքի մասին: Ես նրան եմ ընտրել, որովհետև Իրինան ծնվել ու ամբողջ կյանքը ապրել է Բարձրունիում, բացի դրանից, նրա ամուսինն ու ավագ որդին զինծառայող են, իսկ կրտսերը օրեր առաջ է զորացրվել:

ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Զինվորական ծառայությունը այն մասնագիտություններից է, որում մարդը հաճախակի է բախվում լարված, սթրեսային իրավիճակների: Ի՞նչ է սթրեսը, ի՞նչ դրսևորումներ ունի, ինչպե՞ս հաղթահարել դրա բացասական ազդեցությունները: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, կլինիկական հոգեբան, խորհրդատու Դավիթ Գևորգյանի հետ:

ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՀԵՏ

Հունվարի 10-ին, երկօրյա աշխատանքային շրջայցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերի սպայական կազմերի հետ։

ՀՀ ՊՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ:

ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է 2-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում, հանդիպել հրամանատարական կազմի հետ: