Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵՑ ԱՆԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ այլևս չի առաջնորդվելու ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած կարգավորման ծրագրով և միջազգային հանրակցությունից պահանջել է Սիրիայի երկինքը հայտարարել թռիչքազերծ գոտի, ինչպես նաև Սիրիայում ստեղծել բուֆերային գոտի:

ԿԺԴՀ-Ն ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ ՀԱՐԱՎԿՈՐԵԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ

Հյուսիսային Կորեան զինված ուժերի գլխավոր շտաբը սպառանացել է ի պատասխան Փխենյանում զանգվածային մանկական տոնակատարությունների քննադատական լուսաբանման` պայթեցնել հարավկորեական խոշորագույն լրատվամիջոցների գրասենյակները, հայտարարելով, որ հյուսիսկորեական հրթիռներն ուղղված են Սեուլի այն շենքերի վրա, ուր գտնվում են լրատվամիջոցների գրասենյակները:
Փխենյանը պահանջել է ներողություն խնդրել Կորեական մանկական միության հիմնադրման 66-րդ տարեդարձի վատ լուսաբանման համար:

ՊԱՎԵԼ ԳՈՒՍՏԵՐԻՆ. ՍԻՐԻԱՆ ՎԵՐՋԻՆ ԲՆԱԳԻԾՆ Է ԴԵՊԻ ԻՐԱՆ

ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի աշխատակից Պավել Գուստերինի պնդմամբ, սիրիական ընդիմությունն ուղղակի դատապարտված է տապալելու հակամարտության կարգավորման բոլոր ջանքերը, քանի որ օրինական ճանապարհով նախագահ ընտրված Ասադը կարգավորման դեպքում կշարունակի ղեկավարել երկիրը: Դրա համար էլ իրավիճակն ապակայունացնելու և օտարերկրյա զինված միջամտություն հրահրելու նպատակով ընդիմությունը դիմում է ամենատարբեր արյունալի սադրանքների:

ԻՐԱՆԻ ԴԵՄ ԿԻԲԵՌՆԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍԵԼ Է ՕԲԱՄԱՆ

ԱՄՆ-ում շրջանառվում է այն տեսակետը, թե պաշտոնավարության առաջին իսկ ամիսներին Նախագահ Օբաման կարգադրել է կիբեռնետիկ հարձակումներ սկսել Իրանի միջուկային ծրագրի իրականացումը սպասարկող համակարգչային ցանցի դեմ: Գործողությունը, որը նախաձեռնել էր դեռևս Ջորջ Բուշ կրտսերը իր նախագահության օրոք, ստացել է «Օլիմպիական խաղեր» անվանումը և համարվում է այլ պետությանը վնաս հասցնելու նպատակով Միացյալ Նահանգների իրականացրած այդչափ խոշոր առաջին կիբեռնետիկ հարձակումը:

ԻՆՉ ԲԱՌԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը հրապարակել է «Ինտերնետ» համացանցի դիտարկման ընթացքում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից որոնվող առանցքային բառերի անվանացանկը, որը բավական բազմազան է, «Ջիհադ» ու «Մեքսիկա» բառերից մինչև… «սառույց», «ամպ» ու «հրաման» բառերը:

ՍԻՐԻԱ. ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՃԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող հակամարտությունը կարող է վերածվել աղանդավորական ենթատեքստ ունեցող տոտալ պատերազմի, և այդ վտանգն օրեցօր աճում է:
Սիրիական ազգային խորհրդի ընդդիմադիր նախագահ Բուրհան Գալյունը հայտարարել է, որ շարունակելով աջակցել Ասադի վարչակարգին, Ռուսաստանը դառնում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ հակամարտության մի մասը:

«ՀԸԶԲՈԼԼԱՀԸ» ՍԻՐԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՈՒՄ ԻՐ ԶԻՆԱՆՈՑԸ

Համաձայն իսրայելական հեռուստատեսության տվյալների, խոսքը վերաբերում է առաջին հերթին գործողության հեռավոր շառավիղ ունեցող СКАД-Д և հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրներին: Խմբավորման ղեկավարությունը զգուշանում է, որ զինապահեստները, որոնց մեծ մասը գտնվում է Դամասկոսի մերձակայքում, կարող են հայտնվել խռովարարների ձեռքում և օգտագործվել Ասադի վարչակարգի դեմ: