Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՆՐԱՆՔ ԴԱՎԱՃԱՆԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ

ՌԴ քրեական օրենսգրքում լրտեսության համար պատիժ են սահմանում 275-րդ եւ 276-րդ հոդվածները: Առաջինով հօգուտ օտարերկրյա որեւէ պետության ՌԴ քաղաքացու իրականացրած լրտեսությունը համարվում է պետական դավաճանություն եւ պատժվում 12-ից 20 տարի ազատազրկմամբ: Իսկ այլ պետությունների քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, ըստ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի, դատապարտվում են 10-ից 20 տարվա ազատազրկման:
Այս հոդվածներով դատապարտվածները, որպես կանոն, պատիժը կրում են խիստ ռեժիմի գաղութում, զինվորականները եւ պահեստի սպաները` զրկվում զինվորական կոչումներից ու բոլոր պետական, գերատեսչական ու հոբելյանական պարգեւներից:

ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Վիետնամի պատերազմը ԱՄՆ-ի դեմ սկսվել է 1961թ. և ավարտվել 1975թ. ապրիլի 30-ին: Վիետնամցիներն այն կոչում են Ազատագրական կամ Ամերիկյան պատերազմ, որը ամերիկացիներն իրենց երկրի պատմության ամենամութ էջն են համարում, և որն էլ իր հերթին Վիետնամի պատմության երևի թե ամենահերոսական ու ողբերգական էջն է: Վիետնամական պատերազմը միաժամանակ և քաղաքացիական պատերազմ էր ներսի զանազան քաղաքական ուժերի միջև, ինչպես նաև զինված պայքար ամերիկյան բռնազավթման դեմ:

ԿՍՏԵՂԾՎԻ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՆՈՐ ՔԱՐՇԱԿ

ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտնել է, որ 2013 թվականի պետական պաշտպանական պատվերի մեջ կընդգրկվի նաև Արկտիկայի պայմանների համար նախատեսված նոր քարշակի ստեղծման ծրագիրը, որը մուտք կգործի առաջիկայում ստեղծվելիք ռուսաստանյան արկտիկական բրիգադների սպառազինություն:

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԿՐՃԱՏԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

«World Public Opinion» անկախ սոցիոլոգիական կազմակերպության՝ երեկ հրապարակած զեկույցի համաձայն, ԱՄՆ քաղաքացիների գերակշիռ մասը, անկախ քաղաքական հայացքներից, կողմ է երկրի ռազմական ծախսերի կրճատմանը: Կողմ է արտահայտվել նաև հարցվածներից Դեմոկրատական կուսակցության համակիրների 80 և Հանրապետական կուսակցության համակիրների 74 տոկոսը: Առաջինների կարծիքով, ԱՄՆ ռազմական բյուջեն անհրաժեշտ է կրճատել նվազագույնը 22, իսկ Հանրապետական կուսակցությանը համակրողների կարծիքով՝ 15 տոկոսով:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է գարնանային զորակոչն ամբողջությամբ կատարելու մասին: Նորակոչիկներն այժմ զբաղված են համազորային պատրաստության պարապմունքներով:
Ապրիլի 1-ից հուլիսի 15-ը տևած գարնանային զորակոչի ընթացքում բանակը համալրվել է 155.000 նորակոչիկով, ինչը 20.000-ով գերազանցում է 2011 թվականի աշնանային զորակոչի ցուցանիշը:

2008-Ի ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՉԵՆ ԿՐԿՆՎԻ

ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտարարել է, որ շնորհիվ Աբխազիայում և Հյուսիսային Օսիայում տեղակայված ռուսաստանյան զորքերի, 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները, երբ Վրաստանի իշխանությունները միջազգային զինված բախում հրարեցին, այլևս չեն կրկնվի:

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՈՐՈՆՎԱԾ ՆԱՑԻՍՏԸ

Բուդապեշտում հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հունգարիայի Կասսա քաղաքի գետտոյի ոստիկանության պետ, 97-ամյա Լադիսլաուս Չիժիկ-Չատարին, որ հեռակա դատապարտվել էր մահվան՝ առնվազն 15.700 հրեայի ոչնչացմանը մեղսակցություն ունենալու մեղադրանքով: