Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԱՍՄՈՒՍԵՆ. ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԿԱՐՁԱՆԱԳՐՎԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հուսով է, որ Ուելսում կայանալիք գագաթնաժողովում կարձանագրվի այն զգալի առաջընթացը, որը ձեռք է բերել Վրաստանը վերջին տարիներին:
«Երրորդ երկրները չէ, որ պետք է որոշեն, թե ՆԱՏՕ-ն ինչ պետք է անի բաց դռների քաղաքականություն անցկացնելիս: Կայանալիք գագաթնաժողովին մենք կհաստատենք, որ մեր դռները բաց են մնում: Մենք կշարունակենք գնահատել այն պետություններին, որոնք ցանկանում են Դաշինքի անդամ դառնալ: Վերջնական որոշում կկայացնենք դրանից հետո»,- ըստ 1in.am-ի, ասել է նա:

ԵԱՀԿ-Ն ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ՊԵՆՏԱԳՈՆ. ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՍԵՎ ԾՈՎ

ԱՄՆ-ի Mount Whitney և Taylor ռազմանավերը փետրվարի 5-ին մտել են Սև ծով: Այս տեղեկությունը հաստատել են Պենտագոնի և Ռուսաստանի ռազմածովային գլխավոր շտաբի ներկայացուցիչները:
Ռազմանավերը մուտք կգործեն արտասահմանյան նավահանգիստներ և ուսումնավարժություններ կանցկացնեն: Այս մասին, ըստ է News.am-ի, հայտնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սև ծով են մտել ամերիկյան ռազմանավեր, որոնց վրա 600 ծովային հետևակներ կան:

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ»` ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության անդամները` հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ փետրվարի 5-ին հյուրընկալվել էին պաշտպանության նախարարությունում: Հանդիպման առիթը կազմակերպության քառամյա գործունեության ամփոփումն էր:

ԻՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ՍՈՒԶԱՆԱՎԸ

Իրանական IRIB հեռուստաալիքը ցուցադրել է սյուժե՝ ազգային ռազմածովային ուժերի մասին, որում ներկայացվել է «Ֆաթեհ» («Նվաճող») տեսակի նոր սուզանավը: Այս մասին, ըստ 1in.am-ի, հայտնում է Jane’s պորտալը: Ենթադրաբար սուզանավը ջուրն է իջեցվել անցած տարվա նոյեմբերին:

ԼԻԲԻԱՆ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԸ

ԼիբիայիԱրտաքին գործերի ու միջազգային համագործակցության նախարար Մուհամեդ Աբդելազիզը հայտարարել է, որ Տրիպոլիի տրամադրության տակ գտնվող թունավոր քիմիական նյութերը ամբողջության վերացվել են, ասվում է ՔԶԱԿ կայքում տեղադրված հաղորդագրությունում: Այս մասին հայտնում է News.am-ը:

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԳՐՊԱՆԻ ՆԵՐԱՐԿԻՉ՝ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄՆ-ում գիտնականներն ստեղծել են Xstat փոքրիկ ներարկիչը, որը արդյունավետ հեմոստատիկ (արյունը կանգնեցնող) միջոց է, կարող է փրկել մարդու կյանքը հրազենային վնասվածքից: Ենթադրաբար գրպանի ներարկիչն օգտագործվելու է ԱՄՆ բանակի կողմից:
Ծրագրավորողների խոսքով, այդ սարքի գործողության սկզբունքը բավական պարզ է, անհրաժեշտ է միայն վերքի մեջ արագ ընդլայնվող նյութ լցնել: