Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿԻՊՐՈՍԸ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ներկայացուցիչները պայմանավորվել են վերսկսել վերամիավորման վերաբերյալ բանակցությունները:
Բանակցությունների «ճանապարհային քարտեզի» քննարկումը տևել է մի քանի ամիս:

ԻՐԱՆԸ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԱՄՆ-Ի ԾՈՎԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄՈՏ

Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատարությունը հայտարարել է, որ երկիրը ռազմանավեր է ուղարկել ԱՄՆ-ի ծովային սահմանների մոտ: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։Ըստ աղբյուրի` Թեհրանն այդպիսով պատասխանում է «Պարսից ծոցում ամերիկյան նավատորմի ուժեղացված ներկայությանը»:

ԻՐԱՆՆ ՈՒ ԱԷՄԳ-Ն ԵՎՍ ՅՈԹ ԿԵՏԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ

Իրանի և ԱԷՄԳ ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել իրանական միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների երկրորդ փաթեթի ևս յոթ կետի շուրջ: Բանակցությունների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը բնութագրվում է աճող անկայունությամբ և անորոշությամբ, միաժամանակ ուժերի հավասարակշռությունը Արևմուտքից ավելի ու ավելի է թեքվում դեպի նոր շուկաներ ունեցող, առաջին հերթին ասիական երկրներ: Ըստ Panorama.am-ի` նման աշխարհաքաղաքական գնահատական է տրված Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) հրապարակած ամենամյա «Ռազմական հավասարակշռություն 2014» զեկույցում:

«ԲԻ-ԲԻ-ՍԻ». ԱՄՆ-Ն ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ

ԱՄՆ-ն դեպի Սոչի չվերթներ կատարող ավիաընկերություններին նախազգուշացրել է ինքնաթիռում ատամի մածուկի տուփերում թաքցված պայթուցիկ նյութերի վտանգի մասին: Այս մասին, ըստ Panorama.am-ի տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը:
Ըստ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների տվյալների՝ ավիաուղևորների ձեռնածանրոցում և ուղեբեռում ատամի մածուկով տուփերը կարող են պարունակել նյութեր, որոնց միջոցով պայթուցիկներ կարելի է պատրաստել անմիջականորեն ինքնաթիռում կամ էլ Սոչի ժամանելուն պես:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ

Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ադրբեջանցի ահաբեկիչները հայտարարություն են տարածել, որում խոստովանել են, որ այնտեղ իրենք իրականում կռվում են իրանցիների, հայերի և ռուսների դեմ: Ըստ Panorama.am-ի` «Avropa.info» կայքը հայտնում է, որ նրանք հանդես են եկել Ադրբեջանի մահմեդականներին ուղղված ուղերձով:

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՊԵԿԻՆԸ ԿԱՋԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ

Ռուսաստանն ու Չինաստանը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները միջազգային անվտանգության ապահովման համար, ինչպես արդեն արվել է Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: