Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԸ ԵՎ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական շրջանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդիպումներ ունենալով զորամիավորումների, կայազորների սպայակազմերի հետ, հատկապես կարևորում էր վաշտերի (մարտկոցների) հետ տարվող աշխատանքը և զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների առջև խնդիր էր դնում ավելի ուշադիր լինել նշված ստորաբաժանումների հրամանատարների նկատմամբ և իրենց փորձից ելնելով՝ ցուցաբերել ամենօրյա գործնական օգնություն, որովհետև հենց այդ օղակներում են կյանքի կոչվում մարտական պատրաստության խնդիրները, ինչպես նաև այդ օղակներում են ձևավորվում կրթական, դաստիարակչական տարբեր պատրաստվածություն ունեցող զինծառայողների միջանձնային ե՛ւ դրական, ե՛ւ բացասական երևույթները, նրանց վերաբերմունքը զինվորական ծառայության և զորամասի՝ որպես իրենց ընդհանուր տան նկատմամբ: Իսկ գումարտակի հրամանատարը և ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող սպաները, որոնք ժամանակին վաշտերի (մարտկոցների) հրամանատարներ են եղել, պարտավոր են օգնել և իրենց փորձը փոխանցել զորամասերի հիմքը հանդիսացող ստորաբաժանումների երիտասարդ հրամանատարներին:

ՎՍԵՄ ԽՈՍՔԻ ՈՒԺԸ

«Հայրենիք» ակումբն առանձին գրքույկով հրատարակել է Գարեգին Նժդեհի 1930 թ. մայիս-հունիս ամիսներին Բոստոնում (ԱՄՆ) հրատարակվող «Հայրենիք» օրաթերթի համարներում հայտնաբերված «Յիշի՛ր պատերազմը» հոդվածաշարը (Գ. Նժդեհ, Յիշի՛ր պատերազմը: Հրատարակիչ «Հայրենիք» ակումբ, Երևան, 2013, 101 էջ): Հոդվածաշարը հրատարակության պատրաստած խմբագիրը նկատել է, որ հոդվածները, ինչպես Նժդեհի մյուս աշխատությունները, առանձնանում են այժմեականությամբ և հիմնականում դուրս են մնացել ցայսօր հրատարակված զորավարի երկերի ժողովածուներից:

ԳՆԴԻ ՈՐԴԻՆ

Պատերազմն իր օրինաչափությունն ունի՝ ընթացքն ու ավարտը, տարբեր երեսները, և ինքն է տնօրինողը մարդկային ճակատագրերի: Շատ ավելի ծանր է, սակայն, երբ այդ չարիքին նայում ես երեխայի աչքերով…

Արցախյան ազատամարտն էլ ունեցավ պատանի տղաների` «գնդի որդիների» իր բանակը, որոնք մոռացած մանկություն, վառոդի հոտն զգացին իրենց քիմքին: Նրանք իրենց կյանքի ամենակարևոր դասը՝ արդարության համար ճշմարիտ կռիվը, սերտեցին հենց պատերազմի թոհ ու բոհում՝ մոռացած մանկության իրենց երազանքը… Եվ նրանք պատերազմն այսօր կրում են իրենց մեջ՝ իրենց հուշերում, կրում են թանկ մասունքի նման:

ԿԻԲԵՐՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ. ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԵԼ «ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ»

Տեղեկատվական դաշտում պարբերաբար ակտիվանում է հայ-ադրբեջանական կիբերպատերազմը. հակառակորդի հաքերների հարձակումներին են ենթարկվում թե՛ պետական ու մասնավոր կայքերը և թե՛ տեղեկատվական համակարգերը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, կայքերի, առավել ևս` սոցկայքերի օգտատերերը պետք է զգոն լինեն իրենց էջերի և գաղտնաբառերի նկատմամբ, հատկապես` պետական աշխատողներն ու զինվորականները, տիրապետեն կիբերանվտանգության մշակույթի պարզագույն պահանջներին:

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ ԴԱՐՁՅԱԼ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Թուրքիա կատարելիք այցը, որը նախատեսված էր դեռևս դեկտեմբերի 17-ին, դարձյալ հետաձգվել է, ըստ Tert.am-ի, տեղեկացնում է Haberler կայքը։
Պաշտոնավարման դեռևս առաջին օրից Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ընդունել ցանկացող Անկարային Թեհրանի կողմից դարձյալ վատ լուր է եկել։ Փետրվարի 20-21-ին Անկարա այցելելու թուրքական կողմի հրավերն Իրանը մերժել է՝ նախագահի զբաղվածության պատճառաբանությամբ։

«ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ» ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԹԵՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԵՋ

Եգիպտոսի իշխանությունները արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժմանը մեղադրել են երկրի հարավում կազմակերպության մարտական թև ստեղծելու մեջ: Ինչպես տեղեկացնում է News.am-ը, Եգիպտոսի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ գրոհայինների ջոկատներ են ձևավորվում Եգիպտոսի իշխանական կառույցների վրա հարձակվելու նպատակով:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԼՐՏԵՍ-ԱՐԲԱՆՅԱԿ ԱՐՁԱԿԵԼ

Ադրբեջանը նախատեսում է լրտես-արբանյակ արձակել: Դա նախատեսված է 2017 թվականին: Ինչպես հաղորդում է News.am-ը, մեջբերելով vesti.az-ը, երկրորդ ադրբեջանական կապի արբանյակի տեխնիկատնտեսական հիմնավորումը կատարում է Global Resources ընկերությունը: Պայմանագիրը ֆինանսավորվում է Azercosmos ընկերության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USTDA) դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում: Այն նախատեսված է ավարտել 2015 թ.-ին: