Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՊԱԿԻՍՏԱՆՆ ԱՄՐԱԳՐԵԼ ԵՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

դրբեջանի ու Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների աշխատանքային խմբերի միջև քննարկումներ են ընթանում. Երկու երկրները ամրագրել են 2014 թվականի ռազմա-տեխնիկական համագործակցության առաջնահերթությունները: Այս մասին, ըստ panorama.am-ի, «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Դաշղին Շիկարովը: Դեսպանը նաև տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքում երկկողմ մի շարք պայմանագրեր են ստորագրվելու:
Երկու երկրների ՊՆ-ի միջև տեղի ունեցող նիստին մասնակցելու նպատակով Պակիստան է մեկնել նաև Ադրբեջանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերի վարչության պետ գեներալ- մայոր Ռամիզ Նաջաֆովը:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՈՐԵԱԿԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

Չինաստանը, որը գտնվում է Կորեական թերակղզու հարեւանությամբ, ձգտում է ապահովել, որ տարածաշրջանը զերծ մնա միջուկային զենքից, լինի խաղաղ ու կայուն: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք երբեք թույլ չենք տա Կորեական թերակղզում քաոսի ու պատերազմի առաջացում: Մենք ոչ միայն այդպես խոսում, այլեւ այդպես վարվում ենք»,-հայտարարել է նա:

ՃԱՊՈՆԻԱՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔՈՎ

Ճապոնիայում արտակարգ իրավիճակի պարագայում կարող է ներկրվել ամերիկյան միջուկային զենք: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան՝ խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովում բանավեճի ընթացքում:

ԵԳԻՊՏՈՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ 3 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ ԿԳՆԻ

Ռուսաստանն ու Եգիպտոսը ավելի քան 3 միլիարդ դոլարի զենք մատակարարելու մասին պայմանագիր են կնքել: Կահիրեն կգնի կործանիչներ, ՀՕՊ համակարգեր, Մի-35 ուղղաթիռներ, հականավային ափային համակարգեր, տարբեր զինամթերք ու թեթև սպառազինություն: Մատակարարման համար կվճարեն Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն: Վճարումը կատարվելու է երկու փուլով: Առաջին փուլը պետք է ավարտվի մինչև այս տարվա հունիս:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐ. ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԷՄԲԱՐԳՈՆ ԵՎ ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ.

Թուրքական «Աքշամ» օրաթերթը գրում է, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Թուրքիան երկու հարևանների՝ Հայաստանի և Իրանի հետ սահմանին նոր սահմանային անցակետեր է բացում։Ինչպես հաղորդում է tert.am-ը` Голос России ռադիոկայանի թուրքական ծառայությունը գրում է, որ շարունակվում են նաև սահմանամերձ տարածքներն ականազերծելու աշխատանքները։

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարության մեջ անհանգստություն են հայտնել Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական նոր սահմանափակող փոփոխությունների կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է tert.am-ը` Էշթոնն ու Ֆյուլեն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել պարզեցնել միջազգային կազմակերպությունների գրանցումը, որոնք աշխատում են այլ կազմակերպությունների հետ՝ նրանց գործունեության իրականացման համար։

ՍԵՓԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ ԱՐԺԵՑԵԼ Է 2 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

Սեփական արտադրության Tejas կործանիչը Հնդկաստանին արժեցել է ավելի քան 140 միլիարդ ռուփի կամ երկու միլիարդ դոլար: Ինչպես հաղորդում է News.am-ը` մոտ ութսուն միլիարդ ռուպի:
Օդանավի տարրերի 60 տոկոսը հնդկական արտադրության է: Օդանավերի առաջին էսկադրիլը ՌՕՈւ-ի կտրամադրվի 2015թ.-ին, երկրորդը՝2017թ.-ին: Նման ինքնաթիռների ընդհանուր քանակը կկազմի մոտ 200:
Լիովին հնդկական կործանիչի ստեղծմանն ուղղված առաջին աշխատանքներն սկսվել են դեռևս 1983թ.-ին: