Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

Թերևս քչերը գիտեն, որ 2014 թ. լրացավ Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը: Օրինաչափն այն կլիներ, որ մեր հերոս հայրենակցին մեկ անգամ ևս հիշելու, հերոսներ ծնող մեր ժողովրդին փառաբանելու, հպարտանալու և բարձրացող սերնդին արիության և հայրենասիրության կոչելու այս առիթը օգտագործեին և՛ լրատվամիջոցները, և՛ մշակութային-քարոզչական օջախները, սակայն տարին ավարտվում է, և մեզ մնում է օգտվել պատեհ առիթից ու պատմել, թե ինչ նախաձեռնություններով է հանդես եկել պաշտպանության նախարարությունը մեր հերոս հայրենակցի հոբելյանի կապակցությամբ, և ինչպիսի միջոցառումներ են իրականացվել պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի գլխավորությամբ և անմիջական ջանքերով:

ԳՐԵ՛Ք ԶԻՆՎՈՐԻՆ

«Ձեր որդին ժամանել է մեր զորամաս: Որոշ ժամանակ է պետք, որ նա ընտելանա բանակային կյանքին եւ ստանա առաջին տարրական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են զինվորներին: Բանակը նրան ապահովում է համազգեստով, լավ սնունդով, հարմարավետ կացարանով եւ բժշկական ծառայությամբ: Օժանդակեցե՛ք նրան նաեւ ձեր հավատով եւ ուշադրությամբ: Գրե՛ք նրան որքան հնարավոր է հաճախ: Նամակ ստանալը զինվորի համար մեծ ուրախություն է: Եթե տանը հաճելի իրադարձություն է տեղի ունենում, անպայման գրեք այդ մասին: Եթե դուք հպարտանում եք ձեր զինվորով, գրեք նրան այդ մասին: Թող նա վստահ լինի, որ ամենուր իր հետ եք:
Միշտ հիշեք, որ դուք նույնպես մեր զինված ուժերի մի մասն եք կազմում, դուք ոգեշնչման եւ խանդավառության բանակն եք: Ձեր զինվորին այդ զգացումներով տոգորված նամակներ ուղարկեք, եւ դրանով դուք կօգնեք ե՛ւ նրան, ե՛ւ մեզ»:

ԳՐԵՔ ԶԻՆՎՈՐԻՆ ՆԱ ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

Ամերիկացի հոգեբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նորման Քոուփլենդը իր «Հոգեբանությունը եւ զինվորը» գրքում (առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին) անդրադառնում է ռազմական հոգեբանության մի շատ կարեւոր` զինվորի հոգեբանական պատրաստվածության խնդրին, առանց որի նույնիսկ ամենալավ ֆիզիկապես պատրաստված զորաբանակը ի սկզբանե պարտության է դատապարտված: Աշխարհի հզոր զորավարներից մեկը՝ Նապոլեոնը, հաճախ էր շեշտում, որ Ոգեկան ուժը ֆիզիկականին հարաբերվում է երեքը մեկին հարաբերությամբ:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԶԻՆՎՈՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ»

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին բոլորն են ճանաչում: Նրա «հանրային» կերպարը` սևազգեստ, խիստ, կոպիտ, անզիջում, «Մարոզի» նրա իմիջը հռչակված է ժողովրդի շրջանում: Նրա մասին շրջող պատմությունները հաճախ «առասպելաբանության» ժանրից են: …Ո՞վ է իրականում Մարգարիտա Խաչատրյանը: Ո՞րն է այդ կնոջ ֆենոմենը: Ինչո՞ւ է երկրի նախագահը շնորհավորում նրա ծննդյան տարեդարձը… ինչո՞ւ են հասարակ զինվորները «մայրիկ» կոչում նրան… Մարգարիտա Խաչատրյանը հազար անգամ ոտքով չափել է Հայաստանի ամբողջ սահմանները, հասել ամենահեռավոր դիրքերը: Մարգարիտա Խաչատրյանին կարելի է տեսնել պաշտպանության նախարարի աշխատասենյակում և ամենածայրամասային զորամասի զորանոցում: Նրա հեռախոսահամարը ունեն բոլոր զինվորները: Նրա գրապահարանը լի է դիմումներով, բողոքներով, շնորհակալական նամակներով: Ինչո՞ւ են այս կնոջը վստահում և՛ պաշտպանության նախարարը, և՛ հասարակ զինվորը: Այս անկեղծ զրույցը գուցե մի նոր գույն ավելացնի Մարգարիտա Խաչատրյանի կերպարին ու բացահայտի նրա դժվարին ճակատագրի առեղծվածը:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:
Քրդամետ Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և խորհրդարանում՝ ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործված այլ հանցագործությունների համար:

ՍՈՉԻՆ ԽՈՐԱՑՐԵՑ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԸ

Ադրբեջանական արկածախնդրությունը և Ուկրաինական ճգնաժամը ստիպում են հարավկովկասյան տարածաշրջանի գլխավոր խաղացողներին հանդես գալ նոր մարտավարությամբ` ավելի խորացնելով բաժանարար գծերը: Ռուս-աբխազական պայմանագիրը, այդ առումով, ոչ միայն Աբխազիայի անվտանգության երաշխիք է, այլ նաև` չճանաչված հանրապետությունների հետ ռուսաստանյան նոր քաղաքականության դրսևորում:

ՀԱՏՈՒՑՈՒՄՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Այդ գործողությունը բացառիկ էր նախ և առաջ իր գաղտնիությամբ: Գործողությունը տևել է 10 օր` ծրագրելու և նախապատրաստական աշխատանքներով հանդերձ: Գործողությունը բացառիկ էր նաև իր բարդությամբ: Հայկական ուղղաթիռի անկման վայրը ավելի մոտ էր ադրբեջանական դիրքին: Տարածքը ականապատված էր և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից: Ադրբեջանցիները հնարավոր ամեն բան արել էին գործողությունը խափանելու համար, և հակազդեցությունը շատ մեծ էր: Գործողությունը կատարվեց եղանակային շատ վատ պայմաններում, երբ նույնիսկ տեսանելիության սարքերը չէին աշխատում: