Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Հերոսների մասին ընդունված է ասել, որ նրանք աշխարհ են գալիս, երբ ամենից առավել նրանց կարիքը կա, նրանք հայտնվում են ժողովրդի համար վճռորոշ եւ ճակատագրական պահին, նրանք Աստծո ընտրյալներն են: Իսկ հետո՞, ի՞նչ է լինում հետո… Ահա՛ ամենակարեւորը: Հերոսներն անմահ են, այո՛, բայց տարբեր են լինում նաեւ նրանց հետմահու ճակատագրերը` անկախ նրանց սխրանքի մեծությունից. մեկի անունը չի իջնում մարդկանց շուրթերից, մյուսի հիշատակը կամաց-կամաց խամրում է… Եվ ո՞վ կարող էր մտածել, որ Արցախյան ազատամարտի ամենապայծառ անուններից մեկը` Դավիթ Սարապյանը, վերջիններից կարող էր լինել…

ՄԵՐ ՍՊԱՆԵՐԸ

Օրերս ՌԴ Տվեր քաղաքի «Հաղթանակ» հուշահամալիրում տեղի ունեցավ Գ. Կ. Ժուկովի անվան Օդատիեզերական պաշտպանության զինվորական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմ հանձնելու հանդիսավոր արարողությունը:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Հունիսի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական, ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին:

«ԲԱՂՐԱՄՅԱՆ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆԸ՝  ՀՀ ԶՈՒ ՓՈՐՁԱՔԱՐ

ՀՀ ՊՆ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորավարժարանը զինված ուժերի մարտական պատրաստության գործում կարևորագույն դերակատարում ունի: Այն բոլոր զորատեսակների ստորաբաժանումներին հնարավորություն է տալիս անցկացնելու դաշտային ելքեր, ճամբարային հավաքներ, տարբեր բնույթի վարժանքներ, զորավարժություններ՝ ցանկացած տեսակի մարտական տեխնիկայի և սպառազինության կիրառմամբ: Ինչպես նշում է զորավարժարանի պետ, փոխգնդապետ Լևոն Գալստյանը, այստեղ ստուգվում է յուրաքանչյուր զինվորի ու սպայի պատրաստվածության աստիճանը, ուսումնական փուլի ընթացքում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների արդյունավետությունը:

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԻՉ ԲԱՆԱԿ

Երկար տարիներ ծառայելով պաշտպանական բնագավառում և չունենալով այլ մասնագիտություն՝ թոշակի գնացած զինծառայողները, իրոք, ընկնում են դժվար կացության մեջ՝ իրենց հետագա կյանքը կառուցելու համար: Նրանք հայտնվում են մի իրավիճակում, երբ երկարամյա ծառայության համար վճարվող կենսաթոշակի չափը սպայի դրամական ապահովման ամսական չափից ցածր է շուրջ երկուսուկես անգամ, բացի այդ, կենսաթոշակի անցնելուց հետո, նրանք զրկվում են զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենսդրությամբ սահմանված համարյա բոլոր սոցիալական երաշխիքներից ու արտոնություններից և, որպես հետևանք, կտրուկ ընկնում է կյանքի որակը: Բնական է, որ նման պայմաններում ունենում են պետության և իհարկե առաջին հերթին պաշտպանության նախարարության աջակցության կարիքը: Նրանք պետք է համոզված լինեն, որ թոշակի գնալով՝ չեն լքվել համակարգի կողմից, այլ շարունակում են մնալ նրա մի մասնիկը և հետագայում նույնպես վայելելու են պաշտպանության նախարարության հովանավորությունը:

ԻՐԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՎԱՐ

«Հայ զինվոր»-ը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության՝ դեպի հարեւան տարածաշրջաններ հնարավոր առաջխաղացման եւ դրան խոչընդոտող հնարավոր գործոնների մասին զրուցել է Կովկաս-կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու ՎԱՀԵ ԲՈՅԱՋՅԱՆԻ հետ: