Ազգային բանակ

Լեյտենանտ Հասմիկ Բաբաջանյանին հանդիպեցի սահմանամերձ գոտում բացազատված ռազմաբժշկական գումարտակի զորավարժության ժամանակ:

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՊՆ պատվերով ՀՀ բուհերում կրթություն ստացած շրջանավարտների վիճակահանության արարողությունը:

Քասախ գետի գեղատեսիլ կիրճի եզրին ամբողջ վեհությամբ ու շքեղությամբ բազմած է Սաղմոսավանքը: Բնության այս գեղեցիկ ու գողտրիկ անկյունում օգոստոսի 10-ին նորակոչիկների երդման արարողությունն էր:

Նարեկ Հակոբյանը նոր է իջել դիրքերից: Նա մալուխներ է փռել վտանգավոր տարածքում, որ դիրքապահների ծառայությունն ավելի անվտանգ լինի, որ սահմանապահ տղաները կարողանան հսկել հակառակորդի յուրաքանչյուր շարժը, որ կապը գործի անխափան: