Ազգային բանակ

Ավագ լեյտենանտ Էմին Տիգրանյանը «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում ուսանելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտելով ծառայության է նշանակվել զինված ուժերում:

Հրետանային դիվիզիոնի հրամանատար, մայոր Սեդրակ Մարտիրոսյանի ստորաբաժանումը 44-օրյա պատերազմի ժամանակ կռվել է ամենաթեժ հատվածներում՝ Ջրական, Մատաղիս, զգալի կորուստներ պատճառել թշնամուն:

-Հայրս, հորեղբայրս, Արցախյան ազատամարտին մեր գերդաստանից շատ տղամարդիկ են մասնակցել: Մեր ընտանիքում զինվորականի ճանապարհով են անցել բոլորը,- ասում է զորամասի հրամանատարի տեղակալ Էդվարդ Եղիազարյանը:

Հայկն ու ծառայակից ընկերը` Էրիկը, դեպի Արցախ ողջ ճանապարհին փորձում էին կանխորոշել, թե հակառակորդի քանի տանկ կխոցեն…գրազ էին եկել…«Ջաբրայիլի լեռներում» երգելով՝ Ջրական էին գնում։

7-ամյա բարեկազմ, աշխույժ տղային հաճախ էի հանդիպում Ադրբեջանի Շահումյանի շրջանի Վերիշեն հայկական գյուղի փողոցներում:
Ինչո՞ւ Ադրբեջանի: Դա ինձ բացատրեց Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, 77-ամյա Ավետիս Գալուստի Ավետիսյանը, որի մեջ հեռվից անգամ ճանաչելի է չեխովյան Ռուսաստանի մտավորականը: Այժմ նա փախստական է Բուզլուխից: Խորհրդային տանկերի պողպատի ու կրակի ճնշման տակ նա «ինքնակամ», անտառային արահետներով, շրջանցելով տասնյակ կիլոմետրեր, փախել է Վերիշեն, որը հարազատ Բուզլուխի դիմացի լեռան հակառակ կողմում է:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: