Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԲԱՆԱԿՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է

Մեր զինված ուժերում լավագույնները շատ-շատ են, հենց մեր գումարտակում ու մեր վաշտում բազմաթիվ օրինակելի զինվորներ կան, որոնք ծառայում են անմնացորդ նվիրումով, բարեխղճորեն, ուժերի գերլարումով։ Նրանք քաջ են, տիրապետում են իրենց զինվորական մասնագիտությանը, պարտաճանաչ են ու լիովին պատրաստ` կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք։ Ես վստահ եմ, որ բազմաթիվ, հարյուրավոր լավագույններից ինձ են ընտրել՝ որպես հայ զինվորի հավաքական կերպար, որ ստանամ «Մարտական ծառայության» մեդալը եւ այն «կիսեմ» ընկերներիս եւ ազգային բանակի այն զինվորների հետ, որոնք մինչ օրս պահպանել են Արցախյան պատերազմի նվաճումներն ու մեր երկրի սահմանները։

ԱՆԽԱՓԱՆ ԿԱՊ

Հայկական բանակում կապի զորքերը, ինչպես և մյուս ստորաբաժանումները, կազմավորվեցին պատերազմի պայմաններում: Արցախյան պատերազմի ընթացքում մեր կապավորները արժանապատվորեն կատարեցին իրենց առջև դրված խնդիրները և կարողացան ապահովել մյուս զորատեսակների արդյունավետ գործողությունները: Պատերազմի ավարտին զինված ուժերի կապի համակարգն արդեն լիովին մարտունակ կառույց էր: Այսօր այն անընդհատ կատարելագործվող համակարգ է` համալրված մասնագիտորեն լիարժեք պատրաստված և ուսուցանված կադրերով, ունակ է կատարելու ոլորտին առնչվող ցանկացած խնդիր:

ԱՄՈՒՐ, ԱՊԱՀՈՎ, ԱՆՎՏԱՆԳ

Պաշտպանական եւ դիրքային մարտական գործողությունների ժամանակ շատ մեծ է խելամտորեն, ճիշտ հաշվարկով պատրաստված պատնեշների, ամրությունների նշանակությունը։ Վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել` պետական սահմանի առավել խոցելի հատվածներն ամրապնդելու, մարտական հերթապահությունն ավելի ապահով ու անվտանգ կազմակերպելու, ճանապարհների, բնակավայրերի անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային (հրաձգային) վաշտերի միջև կանցկացվի շարային պատրաստության մրցույթ, որի նպատակն է բարձրացնել զորքերում շարային, ինչպես նաև բոլոր կարգի հրամանատարների մեթոդական պատրաստությանը մակարդակը և պատասխանատվությունը` շարային պարապմունքներ անցկացնելիս:

Ս.թ. սեպտեմբերի 27-ից 30-ը Սյունիքի մարզում տեղակայված զորամասերում ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի սպաները կվերահսկեն մարտական պատրաստության գործընթացը և մեթոդական օգնություն ցույց կտան հրամանատարներին: Միջոցառման նպատակն է ապահովել անձնակազմի պատրաստության և դաստիարակության բարձր մակարդակ, ապահովել ստորաբաժանումների, զորամասերի և միավորումների ներդաշնակումը` մարտական խնդիրները հաջող կատարելու համար:

2011թ. սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 11-ը ՀՀ պետական կառավարման մարմինների թիմերը մասնակցելու են «ՀՀ Վարչապետի գավաթ-2011թ.» խորագրով մարզական միջոցառմանը, որի կազմակերպիչը ՀՀ կառավարությունն է: Մրցույթին կմասնակցի նաև ՀՀ ՊՆ ֆուտբոլի հավաքական թիմը: Հիշեցնենք, որ վերջինս նախորդ երկու տարիներին եղել է նշված մրցույթի հաղթողը:

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ազգային բանակի մի քանի տասնյակ զորամասեր իրենց լավագույն ստորաբաժանումներին գործուղել են ճամբարային ավան՝ նախապատրաստվելու եւ մասնակցելու մեր երկրի անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսին։ Այդ կարեւոր իրադարձությանը հավուր պատշաճի կներկայանան նաեւ փառապանծ զորահրամանատար մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի զինծառայողները, իսկ նրանք, ովքեր ընդգրկված չեն զորահանդեսի մասնակիցների կազմում, շարունակում են պարապել, հարստացնել գիտելիքներն ու կատարելագործել հմտությունները։